Ի՞նչ է տանգոն` պա՞ր, մարտահրավե՞ր, թե խոստովանությո՞ւն

Ի՞նչ է տանգոն` պա՞ր, մարտահրավե՞ր, թե խոստովանությո՞ւն

Պերես-Ռևերտեն իր գիրքը գրեց հրապարակային. այն յուրատիպ ինտերնետ փորձարկում էր հեղինակի համար:

PicMonkey Collage

ԱՐՏՈՒՐՈ ՊԵՐԵՍ-ՌԵՎԵՐՏԵ . ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՏԱՆԳՈՆ

Պերես-Ռևերտեն, որ բավական ակտիվ է սոցցանցերում` «Twitter», «Facebook», ստեղծել էր հատուկ կայքէջ, որտեղ վեպի վրա աշխատելու ընթացքում տեղադրում էր տարբեր նշումներ՝ տանգոյի և շախմատի մասին հոդվածներ, հին լուսանկարներ և այն վայրերի բացիկները, որտեղ ծավալվում են գրքում նկարագրվող իրադարձությունները: Այդ կերպ ընթերցողը կարող էր տեսնել, թե ինչպես է «հում» տեքստը վերածվում գրական ստեղծագործության: «Հին գվարդիայի տանգոն» լույս տեսավ 2013-ի նոյեմբերին: Սա պատմություն է 40 տարի ձգված սիրո մասին, սեր-պայքարի, սեր-պարի մասին: «Ի՞նչ է տանգոն: Զույգե՞ր, որ էլեգանտ սահում են շքեղ հյուրանոցների փայլեցված հատակին: Մարտահրավե՞ր, որ հանդգնորեն նետվում է Բուենոս Այրեսի ծխապատ պանդոկում: Խոստովանությո՞ւն, որից սկսվում է 40 երկար տարի ձգված պատմությունը»:

newmag #49

Գրել կարծիք