Երկվորյակներն,ինչպես պարզ թվերը. The Solitude of Prime Numbers

Երկվորյակներն,ինչպես պարզ թվերը. The Solitude of Prime Numbers

Պահարանում թաքնված մանկության հրեշներ, պատանեկության խնդիրներ՝ պարզ և բարդ թվերի բացատրությամբ:

PAOLO Giordano. Primes loneliness

Պաոլո Ջորդանո. ՊԱՐԶ ԹՎԵՐԻ ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

Դժվար է ասել` «Պարզ թվերի միայնությունը»-ում թվե՞րն են ավելի շատ, թե՞ հերոսների միայնությունն է այդքան խոր: Ալիչեն փոքրուց կաղում է, ատում է ինքն իրեն և աներեքսիայով սպանում է իր մարմինը: Մատիան փոքրուց սովորություն ունի կտրել ձեռքերը, երկվորյակ քրոջ մահվան համար չի ներում ինքն իրեն և ատում է ծնողներին: Դժվար է ասել` Մատիան ու Ալիչեն սիրո՞ւմ են իրար, թե՞ միմյանց չներկայությամբ են միայն կարողանում ապրելու իմաստ գտնել: Մատիան ու Ալիչեն միասին են ճիշտ այնպես, ինչպես պարզ թվերը, որոնք բաժանվում են միայն մեկի կամ միայն իրենց: Նրանք տեղ են զբաղեցնում բնական թվերի անսահմանությունում, այդ թվերը կանգնում են երկու հարևանների արանքում, բայց ոչ իրար կողքի: Պահարանում թաքնված մանկության հրեշներ, պատանեկության խնդիրներ շրջապատում, բաց թողած երիտասարդություն ու ի սկզբանե կործանված կյանքեր. կյանքի ու միմյանց հետ հերոսների հարաբերությունը Ջորդանոն ներկայացնում է պարզ և բարդ թվերի բացատրությամբ:

Գրել կարծիք