Կախված հուշանվեր`  կիրառական ու աչք շոյող

Կախված հուշանվեր`  կիրառական ու աչք շոյող

 Փոքրիկ և հարմար… Այն լավագույն հուշանվերն է, երբ արտասահմանում եք ու չգիտեք՝ ինչ նվեր բերել ընկերոջ համար:

модные-штучки18

Նորաձևությունից մինչև անհրաժեշտություն

Կախազարդերը նորաձև էին հատկապես 18-րդ դարում: Այդպիսին շարունակեցին մնալ մինչև 19-րդ դարակես: Իրեն հարգող յուրաքանչյուր ջենտլմեն գոտին պարուրող շղթային միանգամից մի քանի կախազարդ էր ամրացնում: Որքան շատ, այնքան լավ: Դրանց քանակը վկայում էր դրանց տիրոջ բարձր սոցիալական դիրքի մասին: Բացի այդ, քայլելիս դրանք զրնգում էին և գրավում լեդիների ուշադրությունը: Զրնգացող կախազարդերը հիմնականում ոսկուց էին՝ զարդարված  փղոսկրով, թանկարժեք քարերով և էմալով: Նորաձև արիստոկրատներն իրենց կանոններն ունեին, թե ինչպես համադրել կախազարդերն ու կրել դրանք:


Brelok-MercedesBenz

Կախազարդն՝ ըստ նշանակության

19-րդ դարի կեսին շղթային ամրացված կախազարդերի քանակը նվազեց՝ հասնելով 2-3-ի: Դրանք սկսեցին ընկալվել ավելի շատ որպես հուշանվեր: 20-րդ դարում կախազարդը սկսեցին կիրառել միայն մեկ նպատակով՝ բանալիներն իրար կապելու համար: Բայց նույնիսկ այդ դեպքում կախազարդը մնաց դիզայներների սիրած աքսեսուարը: Կախազարդերը համադրելով տարբեր առարկաների հետ՝ դիզայներները ստեղծեցին կախազարդ-սուլիչ, կախազարդ-լուսարձակ, կախազարդ-բացիչ… 21-րդ դարում հայտնվեցին առաջին կախազարդ-կրիչները: Պոպուլյար դարձան բջջայինների համար նախատեսված կախազարդերը:

A three-centimetre-tall (1.18 inches) platinum Hello Kitty doll is shown off at Japan's top bullion house in Tokyo's ritzy Ginza district January 14, 2004. Thirty limited edition dolls encrusted with 131 diamonds were created to mark Hello Kitty's upcoming 30th birthday later this year. The piece will go on sale on February 2 with a price tag of three million yen ($28,262). REUTERS/Yuriko Nakao YN/TW

Ամենաթանկը

Hello Kitty կախազարդը (3 սմ) ամենաթանկն է աշխարհում: Այն պատրաստվել է բրենդի 30-ամյակի առիթով և ծածկված է 131 ադամանդներով: Կախազարդն արժե 28262 դոլար:

Գրել կարծիք