Ռոբոտ, որն ընկալում է մարդու էմոցիաները (տեսանյութ)

Ռոբոտ, որն ընկալում է մարդու էմոցիաները (տեսանյութ)

Pepper մարդանման ռոբոտների առաջին խմբաքանակն արդեն վաճառքում է. 1000 օրինակը վաճառվել է մեկ րոպեում:

pepper-crdit-jake-curtis_ld

Pepper-ն առաջին ռոբոտն է, որ հասկանում է զրուցակցի դեմքի արտահայտությունը, խոսքը, տրամադրությունը և պատասխանում է խոսքով և ժեստով: Pepper-ն արձագանքում է նաև շրջակայքում կատարվող իրադարձություններին սենսորների ու տեսախցիկների օգնությամբ:

robot-pepper

Pepper ռոբոտների համար ստեղծվել է հավելվածների առանձին խանութ: Նախատեսվում է ռոբոտն օգտագործել և՛ տանը, և՛ կորպորատիվ միջավայրում: Դրա բիզնես տարբերակն օգտագործվում է` որպես էլեկտրոնային քարտուղար, որը պատասխանում է հաճախորդների հարցերին ու ցույց տալիս շենքում տեղաշարժման ուղղությունը: Pepper-ը կարող է հիվանդներին և տարեցներին խնամել, վաճառող-խորհրդատու աշխատել, ինչպես նաև ծառայել խելացի խաղալիք երեխաների համար:

1434715174_pepper-007

Դեռ անցած տարի ներկայացված ռոբոտը արժե 1600 դոլար: Առաջին 1000 գնորդներն իրենց պատվերները կստանան հուլիսին: Այդ ժամանակ էլ գուցե սկսեն պատվերներ ընդունել 2-րդ խմբաքանակի համար:

Գրել կարծիք