Լայնեզր գլխարկների գլուխգործոցները. Philip Treacy (ՖՈՏՈ)

Լայնեզր գլխարկների գլուխգործոցները. Philip Treacy (ՖՈՏՈ)

Դեկորատիվ գլխարկները հաճախ այնքան արտիստիկ և հետաքրքիր են, որ կարծես ժամանակակից արվեստի ստեղծագործություն լինեն:

Լայնեզր գլխարկները կարելի է բաժանել երկու խմբի՝ ամենօրյա և դեկորատիվ: Դեկորատիվ գլխարկները հաճախ այնքան արտիստիկ և հետաքրքիր են, որ կարծես ոչ թե հագուստի էլեմենտ են, այլ ժամանակակից արվեստի ստեղծագործություն: Այս ժանրի լայնեզր գլխարկների դիզայներներից առանձնացնեմ Ֆիլիպ Թրեյսին:

3

Ֆիլիպ Թրեյսիին (նաև մի քանի այլ ֆեշն տաղանդների) բացահայտել է բրիտանացի, ոճի խորհրդանիշ Իզաբել Բլոուն: Նա ոչ միայն կրում էր տաղանդաշատ գլխարկագործի ֆանտաստիկ գլխարկները, այլև ներդրում կատարում նրա ապրանքանիշի ստեղծման ժամանակ: Ֆիլիպ Թրեյսին գլխարկներ է ստեղծում և՛ սեփական հավաքածուների համար, և՛ «Alexander Mcqueen», «Givenchy», «Valentino» նորաձևության տների հավաքածուների կերպարներն ավելի տպավորիչ դարձնելու համար: Նրա լայնեզր գլխարկները վաղուց դարձել են թանգարանային նմուշներ՝ ապացուցելով, որ նորաձևությունն իսկապես բարձր արվեստ է:

6

9

8

7

Britain Fashion Week Philip Treacy

4

2

The Wedding of Prince William with Catherine Middleton - Westminster Abbey

Հեղինակ՝ Արմեն Գալյան

newmag #55

Գրել կարծիք