Ի՞նչ տեսան ու ինչի՞ց զարմացան Հայաստան այցելած չորս երկրների լուսանկարիչները

Ի՞նչ տեսան ու ինչի՞ց զարմացան Հայաստան այցելած չորս երկրների լուսանկարիչները

Ցուցահանդեսը բաց է մինչև հունիսի 10-ը:

Երևանում բացված նոր ցուցահանդեսն առաջարկում է ձեզ ճանապարհորդություն դեպի Արևելյան գործընկերության երկրներ:

«Թեքեյան կենտրոնում» ցուցադրվում է մոտ 60 աշխատանք՝ ընդգրկելով ճարտարապետական ​​հուշարձանների, մշակութային ավանդույթների, արգելոցների և իհարկե, մարդկային պատմությունների թեմաներ:

Աշխատանքների հեղինակները հայտնի և սկսնակ լուսանկարիչներ են Արևելյան գործընկերության 5 երկրներից՝ Բելոռուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և, իհարկե, Հայաստանից: Հատկանշական է, որ նրանք կարող են ներկայացնել ոչ միայն սեփական երկիրը, այլ նաև իրենց անսովոր հայացքը հարևան երկրների վերաբերյալ:

Ցուցահանդեսի լուսանկարները ներկայացնում են Արևելյան գործընկերության երկրները՝ իրենց  առանձնահատկություններով, բազմաթիվ, դեռ չբացահայտված անկյուններով, անսպասելի հանդիպումներով, պատմություններով և ճակատագրերով:

Ցուցադրվող աշխատանքների մեծամասնությունը արված են «Արևելյան գործընկերության իմ երկիրը» թեմայով ֆոտոպլենեռի ընթացքում:  Նկարահանումները անցկացվել են 2014-ին, տարածաշրջանի յուրաքանչյուր երկրում, համանուն մրցույթների, ինչպես սկսնակ, այնպես Էլ արհեստավարժ լուսանկարիչների մասնակցությամբ:

Ցուցահանդեսի նպատակն է պատասխանել այն հարցին, թե ինչպես են տեսնում Հայաստանը Արևելյան գործընկերության երկրներում:

Երևանից բացի, նման ցուցահանդեսներ  կբացվեն Մինսկում, Կիևում, Քիշնևում և Թբիլիսիում մայիսի վերջին և հունիսի սկզբին: Դրանց կազմակերպումը «Արևելյան գործընկերության Իմ երկիրը» մրցույթների և փոխայցերի իրականացումը  հնարավոր է դարձել  «ՈՒշադրություն ժպիտ» նախագծի շնորհիվ,  որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ» ծրագրի շրջանակներում:

Դիմիտրի Դոռու (Մոլդովա)
Դիմիտրի Դոռու (Մոլդովա)
Դիմիտրի Դոռու (Մոլդովա)
Դիմիտրի Դոռու (Մոլդովա)
Դիմիտրի Դոռու (Մոլդովա)
Դիմիտրի Դոռու (Մոլդովա)
Գեորգի Տվալիշվիլի (Վրաստան)
Գեորգի Տվալիշվիլի (Վրաստան)
Գեորգի Տվալիշվիլի (Վրաստան)
Գեորգի Տվալիշվիլի (Վրաստան)
Գեորգի Տվալիշվիլի (Վրաստան)
Գեորգի Տվալիշվիլի (Վրաստան)
Ալեքսանդր Վոդոլազսկի (Ուկրաինա)
Ալեքսանդր Վոդոլազսկի (Ուկրաինա)
Ալեքսանդր Վոդոլազսկի (Ուկրաինա)
Ալեքսանդր Վոդոլազսկի (Ուկրաինա)
Ալեքսանդր Վոդոլազսկի (Ուկրաինա)
Ալեքսանդր Վոդոլազսկի (Ուկրաինա)
Ալֆրեդ Միկուս (Բելոռուս)
Ալֆրեդ Միկուս (Բելոռուս)
Նիկոլա Մինյուկ (Բելոռուս)
Նիկոլա Մինյուկ (Մոլդովա)

Գրել կարծիք