Հուզվելը` պարտադիր. 10 վեպ-բեսթսելեր սիրո մասին

Հուզվելը` պարտադիր. 10 վեպ-բեսթսելեր սիրո մասին

Շոկոլադը հալվում է, ծաղիկը՝ թոշնում, զարդը մոդայից դուրս է գալիս: Գրքերը մնայուն են: Առաջարկում ենք աչքի անցկացնել լավագույն սիրավեպերի ամենասիրառատ տասնյակը: Որն էլ ընտրեք, տեղին է, էսթետիկան ու սիրո մեծ չափաբաժինը՝ ապահովված:

57-PRINT-82Էլիզաբեթ Գասկել. «Հյուսիս և հարավ»  (Elisabeth Gaskell. «North and South»)

Կար ժամանակ, որ «հպարտ աղջիկ» արտահայտությունը չէր նշանակում մոդայիկ հագուստով անզգա լիրբ: Մարգարեթը… Այդ հիասքանչ աղջիկը ուժեղ է, համարձակ, հպարտ, պատվախնդիր: Ու նաև խելացի է, ինչն իր ժամանակում` 19-րդ դարում, հազվադեպ երևույթ էր:

Նրան խորհուրդ են տալիս ավելի պարզ լինել: Բայց ինչի՞ համար: Առանց այն էլ աղջիկները տարեցտարի ավելի պարզ ու հասանելի են դառնում: Նրանք գրեթե մոռացել են` ինչ է նշանակում հպարտությունն ու պատիվը:

 

 

 

57-PRINT-83Ջորջիո Բասսանի. «Ֆինցի Կոնտինիի այգին» (Giorgio Bassani. « The Garden of the Finzi-Contini»)

Նրան համարում են իտալացի Պրուստ: Բասսանիի հերոսների համար էլ իրերը ընկերներ են, դաշնակիցներ: «Ֆինցի Կոնտինիի այգին» իտալացուն համաեվրոպական փառք բերեց: Վիտորիո դե Սիկան այս գրքի հիման վրա 1971-ին ֆիլմ նկարեց, որն ՙՕսկարի՚ արժանացավ:

Սա վեպ է երիտասարդական անբաժան սիրո մասին: Գլխավոր հերոսները հրեաներ են և ապրում են ֆաշիստական Իտալիայում: Ու առջևում նրանց սպասում է անորոշ և մռայլ ապագան:

 

 

 

57-PRINT-85Էլիսոն Լուրի. «Արտաքին կապեր»  (Alison Lurie. «Foreign Affairs»)

Ամեն ոք ունի ինքն իրեն կամ շրջապատը փոխելու երկրորդ հնարավորության իրավունք: Երկրորդ շանս` հասկանալու, ընդունելու մեղքը և խնդիրը լուծելու համար: Երջանիկ լինելու համար: Կամ գուցե հոգու հանգստությա՞ն համար: Կարևոր չէ` ինչի համար: Մենք միշտ ունենք երկրորդ հնարավորությունը: Վիրջինիան 50 տարեկան է:

Կարծում է` իր կյանքն արդեն ձևավորված է մեկընդմիշտ, որ ոչ ոք ոչինչ այլևս չի կարող փոխել: Նա միայանակ է ու դժբախտ, թեպետ փորձում է ցինիկ, կոպիտ ու չար պրոֆեսիոնալի դիմակի տակ քողարկել զգացմուքները: Նա վստահ է, որ արժանի չէ սիրո, որ իրեն երբեք ոչ ոք չի սիրել և դժվար թե կսիրի երբևէ: Բայց կյանքն այլ ծրագրեր ունի:

 

 

 

57-PRINT-84Ռոբ Շեֆիլդ. «Սերը խառը ձայներիզ է» (Rob Sheffield. «Love is a Mix Tape»)

Պարտադիր չէ երաժշտագետ լինել՝ ՙRolling Stone՚-ի հոդվածագրի այս վեպը կարդալու համար: Շեֆիլդը Ռոբի և Ռենիի սիրո մասին պատմում է 22 տարբեր ձայներիզներով: Ռոբն ու Ռենին ամուսանանում են քոլեջն ավարտելուց հետո: Երկուսն էլ դառնում են երաժշտական լրագրողներ:

Միասին հասցնում են ապրել ընդամենը 5 տարի: Ռենին հանկարծամահ է լինում Մայրերի տոնին: Իրականում լրագրողի ինքնակեսնագրականն է: Յուրահատուկ հուշարձան է՝ կյանքի միակ սիրուն նվիրված:

 

 

 

57-PRINT-86Թոմաս Հարդի. «Խելագար ամբոխից հեռու» (Thomas Hardy. «Far from the Madding Crowd»)

Աստված նրան շնորհել է գեղեցկությունն ու հպարտությունը, սատանան` հիմարությունը: Թոմաս Հարդին նրան անվանել է նրան Բաթշեբ: Ոչ թե տրադիցիոն եռանկյունի, այլ իսկական սիրային կվարտետ է: Սերը գյուղացիական Անգլիայում 19-րդ դարում այսպիսին էր:

Հարդիի վեպն ունի երկու բարոյական ուղերձ: Մեկը մաքուր սերն է՝ ընկերությամբ միահյուսված: Երկրորդը նահապետական կարգերի պայքարն է գոյության համար քաղաքի խելագար ամբոխից հեռու, որտեղ դեռ հաղթում է «հին ու բարի Անգլիան»:

 

 

 

 

57-PRINT-88Ուիլյամ Թրևոր. «Լյուսի Գոլտի պատմությունը» (William Trevor. «The Story of Lucy Gault»)

Պատմություն, որում ոչ ոք չէր ցանկանա հայտնվել: Հեռահաղորդակցության ամենատարբեր հնարավորություններով հարուստ 21-րդ դարում  դժվար է պատկերացնել, որ մարդիկ կարող են կորչել այս մեծ աշխարհում: Գոլտ ընտանիքում կորած է ոչ միայն փոքրիկ Լյուսին: Այստեղ բոլորն ինչ-որ իմաստով «կորած» մարդիկ են, մոլորված ու կոտրված են:

Մեկն ուզում է փախչել շրջապատից, մյուսը` իրադարձություններից, երրորդն էլ՝ ինքն իրենից: Առաջին երկու փախուստները ինչ-որ տեղ հնարավոր են, բայց վերջինն ամենաբարդն է: Ինքդ քեզնից չես փախչի: Դա գուցե ամենասարսափելի պատիժն է. դահիճն ու զոհը՝ մեկ մարմնում, և ոչինչ հնարավոր չէ անել դրա հետ:

 

 

57-PRINT-87Քեյթ ԴիԿամիլո. «Էդվարդ Թուլանի հիանալի ճամփորդությունը» (Kate DiCamillo. «The Miraculous Journey of Edward Tulane»)

ԴիԿամիլոյի էջերում ուրախ շրջում են կենդանացած խաղալիքները կամ թռչկոտում են հրաշք փերիները, բայց այս գիրքը նախ և առաջ մեծերի համար է: Երեխաները դեռ կարողանում են անկեղծորեն ու անշահախնդիր սիրել:

Մեծերը դառնացած, չստացված կյանքի փորձի պատճառով ինչ-որ պահ վախենում են բացել իրենց սիրտը ու դառնում են այնպիսին, ինչպիսին Էդվարդ ճագարն էր մինչև նրա զարմանալի ճամփորդությունը. «Եթե մտադիր չես սիրել ու լինել սիրված, ապա կյանք կոչվող ճամփորդությունը որևէ իմաստ չունի քեզ համար»:

 

 

 

57-PRINT-89Հելեն Սիմոնսոն. «Մայոր Փեթիգրյուի վերջին կռիվը» (Helen Simonson. «Major Pettigrew’s Last Stand»)

Մայոր Փեթիգրյուն վաղուց երիտասարդ չէ: Հանկարծ նա պարզում է, որ անտարբեր չէ մոտակա խանութի վաճառողուհու հանդեպ: Աղջիկը պակիստանցի է, մահացել է նրա եղբայրը: Թաղմանը տղան ծանոթացնում է հարսնացուի հետ, որ ամերիկուհի է:

Ուշացած սիրո, հայրերի ու որդիների հարաբերությունների, բարեկամական պարտավորությունների, երկու տարբեր մշակույթների պատճառով ծագած նախապաշարումների մասին է այս գիրքը:

 

 

 

 

57-PRINT-91Էլզա Մորանտե. «Արտուրոյի կղզին» (Elsa Morante. «Arturo’s Island»)

Երիտասարդ Արտուրոյի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ: Նա ապրում է կղզում` հորը անվերջ սպասելով: Մի օր հայրը վերադառնում է հարսնացուի հետ: Արտուրոյի խորթ մայրը մի քանի տարով է մեծ իրենից:

Տղան խորապես ատում է աղջկան մինչև այն պահը, երբ հասկանում է, որ իրականում սիրում է հոր կնոջը: Իտալուհի Մորանտեի և սպասումներով ու հիասթափություններով ապրող կղզու բնակիչների պատմությունը 1962 թվականին էկրանավորել է հայտնի կինոռեժիսոր Դամիանո Դամիանին:

 

 

 

 

57-PRINT-90Ջեյն Օսթին. «Համոզմունքներ» ( Jane Austen. «Persusasion»)

Անգլուհու վերջին ստեղծագործությունն է, որը նա հասցրեց ավարտել մահից երկու ամիս առաջ: Ասում են` համեստ ու լռակյաց Ջեյնը մահացել է միայնության ու սարսափելի ցավերի մեջ: Գրաքննադատները համարում են, որ «Համոզմունքները» Օսթինի ինքնակենսագրականն է:

Ակնհայտ են հեղինակի և հերոսուհու` Էնն Էլիթոյի նմանությունները: Էննը և Ջեյնը նման են արտաքնապես ու մտածելակերպով: Երկուսն էլ սիրում են երաժշտություն և ընթերցանություն, պաշտում են ամառանոցային կյանքը և ատում են քաղաքը: Ինչպես Ջեյնը, Էնն էլ 19 տարեկանում սիրահարվում է աղքատ տղամարդու և հարազատների դրդմամբ ստիպված է լինում բաժանվել նրանից:

 

Գրել կարծիք