Ի՞նչ կարդալ արձակուրդից հետո. Ճոճաթոռի վեպեր

Ի՞նչ կարդալ արձակուրդից հետո. Ճոճաթոռի վեպեր

newmag-ը կազմել է աշնան թրենդային հեղինակների պարտադիր կարդալու ցանկն ու առանձնացրել առավել պահանջարկվածները:

GavaldaԱՆՆԱ ԳԱՎԱԼԴԱ/ «Ուղղակի միասին»

Գավալդան ազատ, թեթև վեպ է գրել ժամանակակից դյուրա- գրգիռ քաղաքաբնակների մասին: Մի՛ վախեցեք, թե առօրյա միօրինակությունից դուրս բերելու փոխարեն՝ այս միջավայրը կներքաշի ծանոթ գաղջույթ: Ամենևին:

Աննան առաջարկում է «ուղղակի միասին» թուլացնել նյարդերը և ապրել անհաջողության և անսպասելի հաղթանակի, պատահականությունների և չսպասված սիրո գունեղ աշխարհում:

Նյարդային տատիկը, աշխատամոլ խոհարարը և դեպրեսիվ նկարչուհին խոստանում են լավ հանգիստ ապահովել:

 

 

81L32Jnf2AL._SL1500_ՋՈԱՆ ՀԱՐԻՍ/«Շոկոլադ»

Ֆրանսիական փոքրիկ քաղաքի հանգիստը խռովվում է մադամ Վիանի և նրա դստեր ժամանումով: Նրանք բացում են շոկոլադի խանութ ու վաՃառում երազանքները իրագործող շոկոլադ:

Տիկին Վիանը պրովինցիալ քաղաքի բնակիչներին ստիպում է նորից զգալ կյանքի համը: «Շոկոլադը» բարության ու համբերատարության մասին է, անմեղ գայթակղությունների մասին:

Նույնանուն ֆիլմը՝ Ժուլիետ Բինոշի, Ջոնի Դեպի ու Ջուդի Դինչի մասնակցությամբ, 5 անգամ նոմինացվել է «Օսկարի» և 4 անգամ` «Ոսկե գլոբուսի»:

 

 

the-unbearable-lightness-of-being_originalՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ/«Գոյության անտանելի թեթևությունը»

Հանգստյան ժամանակ կարելի է նաև լուրջ գրքեր կարդալ: Որքա՞ն հաճախ է մեզ հանդիպում գիրք, որը սկսվում է հավերժության մասին դատողություններով:

«Գոյության անտանելի թեթևությունը» էջ առ էջ դառնում է ավելի ու ավելի հետաքրքիր և բարդ: Սիրո խճճված պատմություններ ու հուսահատ սիրահարներ, որոնք ապրում են քաղաքական ճգնաժամի եզրին գտնվող կոմունիստական Չեխոսլովակիայում:

Սա ավելի շուտ փիլիսոփայական ձեռնարկ է, քան սիրավեպ: Ընթերցելիս գրի՛ առեք Կունդերայի մտքերը:

 

 

ImageSaganBrahmsՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ/«Սիրո՞ւմ եք Բրամս»

Մադամ Սագանի սիրավեպն իմպրեսիոնիզմի ոգով էտյուդ է սիրո մասին: Միայնության թեմայով այս պատումը ֆրանսուհին նվիրում է բոլոր այն կանանց, որոնք հուսահատորեն չեն հրաժարվում պատրանքներից, չնայած իրենք էլ կռահում են` դրանք ոչ մի լավ բանի չեն բերելու:

Գրքի անվանումն էլ հուշում է բովանդակությունը: «Սիրո՞ւմ է Բրամս» հարցի պատասխանը հերոսուհին էլ չունի:

Ահա և կնոջ դժբախտությունը. չգիտի, թե ինչ է ուզում: Գիրքը մեկ երեկոյի համար է, որը ցանկալի է ընթերցել դաշնամուրային երաժշտության ներքո և մեկ գավաթ գինի ձեռքին:

 

 

booksMantelHbringupthebodiesՀԻԼԱՐԻ ՄԱՆԹԵԼ/ «Ներ՛րս բերեք մարմինները»

Բրիտանուհի Հիլարի Մանթելը հերքել է մտայնությունը, թե պատմավեպը որպես ժանր պառվել է, երբ Մորիս Դրյուոնը գրեց «Անիծված թագավորներ» մատենաշարի վերջին բառը:

Մանթելը հրատարկվում է 1980-ականներից, բայց իսկա-կան հռչակ ունեցավ բոլորովին վերջերս Թոմաս Կրոմվելի մասին եռապատումի շնորհիվ: Հենրիխ 8-րդի և Աննա Բոլեյնի ամուսնական կապն անպտուղ է:

Ազդեցիկ պետական գործիչ Կրոմվելին թագավորը հանձնարարում է ազատվել իրեն թագաժառանգ պարգևել չկարողացող կնոջից:

 

 

 

1108384-gfՖՐԵԴԵՐԻԿ ԲԵԳԲԵԴԵՐ/«Ֆրանսիական սիրավեպ» 

Երբ այս գիրքը լույս տեսավ, քննադատները միաձայնեցին` Բեգբեդերն ի հայտ է բերել 20-րդ դարի ֆրանսիական դասական գրականության գծեր: Ֆրեդերիկի հերոսն այստեղ անճանաչելիորեն փոխված է:

Գիշերային ակումբների մշտական այցելուն, մեդիադաշտի ցինիկը հանկարծ բախվում է իրական կյանքին:

Սյուժեի հիմքում հեղինակի հետ պատահած իրական դեպքն է. գրողին ձերբակալում են հասարակական վայրում թմրադեղ գործածելու համար: Կեղտոտ, մռայլ խցից Բեգբեդերն ու իր հերոսը դուրս են գալիս լրջացած:

 

 

 

de+Beauvoir+1ՍԻՄՈՆ ԴԵ ԲՈՎՈՒԱՐ/ «Երկրորդ սեռ» 

Այս գրքով սկսվեց ֆեմինիզմի նոր ալիքը: Դե Բովուարը մարդկության ստեղծումից մինչև իր ժամանակները` 1940-ականներ, էպիկ շրջայց է կատարում: Պատմության ֆոնին բացահայտվում է մշակույթի, տնտեսության, նախապաշարումների էվոլյուցիան:

Լայնամասշտաբ ու խոր հետազոտությունները մեկ նպատակի համար են` պատասխանել հարցին, թե ինչու են տղամարդիկ կանանց միշտ երկրորդ տեսակի մարդ համարել:

Այս գիրքը այնքան էլ թեթև ընթերցվող չէ, բայց արժե հանգստյան ժամանակը նաև իմաստալից ծախսել:

Գրել կարծիք