Հղիության 9 ամիսը՝ 4 րոպեում. Բացառիկ տեսանյութը դարձել է սոցցանցերի հիթ

Թե ինչպես է կատարվում բեղմնավորումը, զարգանում սաղմը, կազմավորվում պտուղը…

Սեռական հարաբերության ժամանակ կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի  հետ:

Թե ինչպես է կատարվում բեղմնավորումը, զարգանում սաղմը, կազմավորվում պտուղը, ձևավորվում պտղի նյարդային հյուսվածքներն ու օրգանները և ինչպես է այդ հրաշքը լույս աշխարհ գալիս…

Ֆեյսբուքում Viral Thread մեդիա ընկերության պատրաստած անիմացիոն տեսանյութը մի քանի օրում դիտել են 165 հազարից ավելի օգտատեր և այն տարածել է մոտ կես միլիոն մարդ, ինչը դարձել է մայրիկների շրջանում նոր հիթ:

 

http://www.facebook.com/363765800431935/videos/631302687011577/?fref=nf

Գրել կարծիք