Մեքենա՝ հաղթանակի համար. Range Rover-ը նաև նրբագեղ է

Սալոնում ամեն ինչ արված է, որ վարորդը լիարժեք տիրապետի ընթացքին ու հաղթահարի բոլոր դժվարությունները:

Range Rover-ը միակ ավտոմեքենան է պատմության մեջ, որ Լուվրում երբևէ ցուցադրվել է որպես ավտոմոբիլային դիզայնի և տեխնիկայի բարձրագույն նվաճում: Հանգստություն, լռություն և շքեղ միջավայր. սրանք են այս ընդարձակ ու լուսավոր ավտոմեքենայի առանձնահատուկ գծերը: Ավտոմեքենայի կառավարման ժամանակակից համակարգերի շնորհիվ վարելը դառնում է հեշտ և հաճույք է պարգևում վարորդին և ուղևորին: Range Rover Sport-ը յուրահատուկ դիրք է զբաղեցնում ճանապարհի վրա և լիովին գերիշխում է արտաճանապարհային պայմաններում: Range Rover-ն արժանացել է կատարյալ և նրբագեղ LUXURY դասի ամենագնացի կոչմանը:

Range Rover

Այս մեքենայի նախորդների անգերազանցելի հնարավորություններին ծանոթ ավտոսիրողները չեն էլ կասկածում, որ հաջորդը նույնպես ստանալու է հզորության, արագության ու հարմարավետության ամենաբարձր գնահատականը: Գերազանցիկ մեքենաների շարքում այս մեկը սպասված էր ու սիրված: «Ֆորա» ընկերությունն աշունը թեժացրեց իր նորությամբ: Range Rover Sport-ի արտաքին տեսքը, տեխնիկական հնարավորություններն ու ներքին հագեցումն ամեն ինչ ասում էին մեքենայի մասին:

7

Սալոնում ամեն ինչ արված է, որ վարորդը լիարժեք տիրապետի ընթացքին ու հաղթահարի բոլոր դժվարությունները: Մեքենան ունի սառույցի, ձյան վրայով, քարքարոտ ճանապարհներով անցնելու հնարավորություն: Արագաչափի մոնիտորը միանում է, երբ շարժիչը գործի է դրվում: Սա միակ ՏՏ նորությունը չէ: Մեքենայի երկրորդ մոնիտորն էլ նախատեսված է և՛ տեխնիկական կառավարման, և՛ ժամանցի համար: Վարորդն ու ուղևորը միաժամանակ և՛ կարգավորում են, և՛ տեսանյութեր դիտում: Նոր Range Rover Sport-ի արժեքը հատուկ է՝ սկսած 99000 դոլարին համարժեք դրամից՝ կախված կոմպլեկտավորումից:

Range Rover

Range Rover Sport-ը Land Rover-ի ավտոմեքենաների նոր սերունդն է: Նրա արտաքինի յուրաքանչյուր տարր ստեղծվել է գերազանց աերոդինամիկա և աներևակայելի ընթացային բնութագրեր ապահովելու համար: Դիմապակու սահուն գծերը և թափքի ներդաշնակ կառուցվածքը շարժման տպավորություն են ստեղծում նույնիսկ այն ժամանակ, երբ ավտոմեքենան կանգնած է: Հետևի սփոյլերը, լրացուցիչ անցունակությամբ սպորտային անվադողերն ավելի են ընդգծում արտաճանապարհային մեքենայի սպորտային շունչը: Մեքենան վարողներն առաջին իսկ պահից վստահեցնում են, որ Range Rover Sport-ը ստեղծված է հաղթանակների համար:

newmag #47

Գրել կարծիք