«Արքայական» ամրոցը` փլատակների տակ. Ինչո՞ւ պարտվեց «Ռեալը»

«Արքայական» ամրոցը` փլատակների տակ. Ինչո՞ւ պարտվեց «Ռեալը»

Ինչո՞ւ Մադրիդի «Ռեալը» պարտվեց մրցաշրջանի առաջին հատվածի ամենասկզբունքային խաղում և ո՞րն էր պարտության գլխավոր պատճառը:

Մադրիդի «Ռեալը» պարտվեց մրցաշրջանի առաջին հատվածի ամենասկզբունքային խաղում: Ոչ միայն պարտվեց, այլև զիջեց բոլոր առումներով: Էլ Կլասիկոյում «Բարսելոնան» բարձր էր մի քանի գլուխ, ուժեղ` բոլոր մինի և մակրո մենամարտերում. սա փաստ է, հետևություն, այլ ոչ` անձնական կարծիք:

real

Պատճառներ, թե ինչո՞ւ պարտվեց «Ռեալը»:

  • Ռաֆայել Բենիտեսն ընտրել էր չափից դուրս հարձակողական կազմ:

Այսպիսի կարևոր խաղերում մարզիչը պետք է հաշվի առնի ամեն ինչ: Պետք է պաշտպանվե՞լ, հարձակվե՞լ, թե՞ գնդակ պահել: Իսպանացի մասնագետի ընտրած կազմն այդ երեքից չարեց և ոչ մեկը: Անօգուտ խաղ Բեյլի, Ռոնալդուի և Բենզեմայի կատարմամբ, անվստահ խաղ պաշտպանությունում և խարխուլ հենակետային գոտի: Խամես Ռոդրիգեսը, Գարեթ Բեյլը, Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման այնպիսի ֆուտբոլիստներ են, որոնք միշտ միտված են հարձակման:

Բայց միշտ չէ, որ կարող ես հաղթել միայն հարձակվելով: Կոնկրետ այս դեպքում, Խամեսի փոխարեն կարող էր խաղադաշտ դուրս գալ Իսկոն, որը հասցնում է և’ հարձակվել, և’ պաշտպանվել: Դրան ականատես եղանք երկրորդ խաղակեսում, երբ նույն Խամեսին փոխարինեց Իսկոն: Իսպանացու խադաշտ դուրս գալուն պես, «Ռեալը» կենդանություն առավ, բայց ինչպես ժողովրդական խոսքն է ասում` բանը բանից անցել էր: Հենակետային կիսապաշտպանների դեպքում, Բենիտեսը ևս ուներ իր մեղքը:

Barcelonas-Dani-Alves-in-action-with-Real-Madrids-Cristiano-Ronaldo

Տոնի Կրոսը և Լուկա Մոդրիչը մեկնարկային կազմում էին, բայց նրանց մոտ ամբողջ մի խաղակես ոչինչ չստացվեց: «Ռեալի» կենտրոնը` պաշտպանությունով հանդերձ դարձել էր զբոսայգի: Կասեք, թե ո՞րն էր Բենիտեսը մեղքը, չէ՞ որ Կրոս-Մոդրիչ զույգն այս պահին աշխարհի լավագույն հենակետային զույգերից մեկն է: Այն, որ նա ժամանակին չտեսավ այդ բացը և արագ չփոխեց խաղային սխեման: Առաջին խաղակեսից հետո Բենիտեսը Կրոսի կամ Մոդրիչի փոխարեն պետք է խաղադաշտ դուրս բերեր Կազեմիրոյին, որը չնայած այդքան էլ փորձառու չէ Կլասիկոների համար, բայց վերը նշված դուետի համեմատ` ունի թե’ հարձակվելու, թե’ պաշտպանվելու որակները:

Մեծ հաշվով, Բենիտեսը խաղադաշտ էր դուրս բերել «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կազմը, որով «Ռեալը» ձախողել էր նախորդ մրցաշրջանը: Չկար նոր տակտիկական մոտեցում, սեփական խաղային ձեռագիր, խաղն արագ փոխելու հոտառություն: Այսպիսի կարևոր դետալների բացակայության դեպքում ցանկացած թիմ` լինի դա բասկետբոլի, թե’ ռեգբիի, չի կարող հաջողության հասնել:

Լավ մարզիչները միմյանցից տարբերվում են իրենց յուրահատուկ խաղային ձեռագրով: Բենիտեսի մոտ այդ ձեռագիրը դեռևս չենք տեսնում: Այժմ «Ռեալի» բոլոր երկրպագուները դուրս են եկել Բենիտեսի դեմ, պահանջում են նրա հրաժարականը:

  • Բացակայում էր փոխկապակցվածությունը: Չկար տոտալ ֆուտբոլ:

21-րդ դարի ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը խաղում է տոտալ ֆուտբոլ: Վառ օրինակը «Բարսելոնան» է, որը նախորդ տարի հաղթեց բոլոր մրցաշարերում, այսօր էլ` այդ ճանապարհին է, քանի որ շարունակում է խաղալ որպես թիմ` թեև հենված մի քանի կատարողների վրա: Այս խաղում «Ռեալի» մոտ դա չէր նկատվում: Պաշտպաններն ու հենակետային կիսապաշտպանները գնդակ ստանալուն պես արագ փնտրում էին «Ռեալի» հարձակման գծի տրիոյին` BBC-ին (Bale, Benzema, Cristiano): Այնինչ պետք էր հոգնացնել մրցակցին, ճեղքեր առաջացնել, փնտրել ու գտնել թերի օղակները, հետո նոր մտածել գոլի մասին: Հիմա ինքներդ տեսեք, թե ինչպես «Բարսելոնան» խփեց առաջին գնդակը:

http://www.youtube.com/watch?v=VTGOIis9TmI

36 փոխանցում` 166 վայրկյանում: Սա է տոտալ  ֆուտբոլը` դանդաղ քայլերով դեպի հաղթանակ, այլ ոչ` լոքերով դեպի խորը անդունդ: Նույն համատեքստում  կարելի է առաջ քաշել նաև թիմային ոգու գործոնը: «Բարսելոնան» խաղը սկսեց առանց թիմի առաջատար Լիոնել Մեսսիի,  բայց դրանից ոչ մի ֆուտբոլիստ ընկճախտի մեջ չընկավ: Կատալոնական թիմը պահեց թիմային ոգին, գործեց մեկը բոլորի, բոլորը` մեկի համար սկզբունքով: «Տոտալ ֆուտբոլը, ինչպես սովորաբար անվանում եք դրան` աշխատում է միշտ»,- լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի խոսքերն են:

  • Բրազիլական կախարդանք` առանց Ռոնալդինյոյի:

«Այս պահին Նեյմարն աշխարհի երկրորդ լավագուն ֆուտբոլիստն է»,- «Ռեալի» հետ խաղից առաջ ասել է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը: Սրանք միայն գովեստի խոսքեր չեն խաղընկերոջ և ընկերոջ հասեցին: «Ռեալին» «ոչնչացնելու» գործում գլխավոր մեղավորը հենց Նեյմարն էր: Այս խաղով բրազիլացի ֆուտբոլիստը հունվարին` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ, արժանի է երեք հավակնորդների շարքում լինելուն: Լիոնել Մեսսիի բացակայությունը «Բարսելոնայում» չեն զգում:

Արգենտինացին խաղադաշտ դուրս չէր եկել գրեթե երկու ամիս,  իսկ այդ ընթացքում նրա բացը լիովին լրացնում էր Նեյմար-Սուարես զույգը: Այդպես էր նաև «Ռեալի» հետ մրցաշրջանի առաջին Կլասիկոյում: Տարվա ամենասկզբունքային խաղում  մեկ գնդակ խփեց Նեյմարը, երկուսը` Լուիս Սուարեսը, ևս մեկը` Ինյեստան` Նեյմարի գեղեցիկ փոխանցումից հետո: Այսօր Նեյմարն անվիճելի հեղինակություն է «Բարսելոնայում»:

Luis-Suarez-celebrates-after-scoring-the-first-goal-for-Barcelona (2)

«Ռեալ»-«Բարսելոնա» պայքարը եղել է միշտ` դարերի խորքից եկող ու անվերջանալի դիմակայություն խոստացող կարգախոսով: Նրանք հաղթում են, պարտվում, բայց անժխտելի է, որ առանց իրար նրանք այսքան ուժեղ չէին լինի: Երկու տարբեր բևեռներ, որոնք լրացնում են միմյանց` լրացնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհը:

Համաշխարհային ֆուտբոլի գիգանտների պայքարը մի քանի հազար գլուխ ունեցող հատոր է: Հերթական էջերից մեկը գրվեց «Բարսելոնայի» թելադրանքով, թերթվեց` նոր էջ սկսելու մեծ սպասումով:

 

http://twitter.com/FCBarcelona/status/668153383157702656/photo/1?ref_src=twsrc%5Etfw

Գրել կարծիք