Tu Vuo Fa’ L’Americano կամ We No Speak Americano՝ մի երգի պատմություն

Tu Vuo Fa’ L’Americano կամ We No Speak Americano՝ մի երգի պատմություն

«Դու քեզ ամերիկացու պես ես պահում»՝ իտալական հայտնի երգի պատմական շերտերը.ո՞ւմ մասին էր երգում Կարոզոնեն:

Յոլանդա բի Քուլը 2010-ին աշխարհին հիշեցրեց ամերիկանիզացիայի հետևանքների մասին: We No Speak Americano-ն վայրկենապես համաշխարհային հիթ դարձավ: Երևանյան սրճարաններում այն կլսես նաև այսօր:

Եթե ուշադրություն չդարձնել Յոլանդա բե Քուլի քավերում լսվող ժամանակակից տեխնո հնարքները, դժվար չէ գլխի ընկնել` We no speak americano-ն երգ է, որն ունի պատմություն: Օրիգինալ անվանումը՝ Tu Vuo Fa’ L’Americano, հեղինակը՝ Ռենատո Կարոզոնե: 1956-ին իտալական էստրադայի արքան երգը գրեց Casa Ricordi ռադիոմրցույթի համար: Նեապոլիտանական բարբառ, սվինգ` միաձուլված ջազզով: Կարոզոնեն հեղինակել էր երգ` բոլոր ժամանակների համար:

«Քեզ ամերիկացու պես ես պահում» երգն Իտալիայի հարավում ապրող երիտասարդ գյուղացու մասին է, որը սիրելի աղջկան ասում է բեյբի, ընկերների հետ խմում է վիսիկի՝ սոդայով, պարում է ռոքնռոլ, խաղում է բեյսբոլ, բայց գումարը դեռ ծնողներից է վերցնում: Կարոզոնեի սատիրան ուղղված էր հետպատերազմյան Իտալային համակած ամերիկանացման դեմ:

4 տարի Tu Vuo Fa’ L’Americano-ն չէր դադարում հնչել իտալական ռադիոեթերից: 1960-ին էկրան բարձրացավ «Դա սկսվեց Նեապոլում» կինոժապավենը: Կարոզոնեի գլուխգործոցը ֆիլմում կատարեց Սոֆի Լորենը:

Ուրախ նեապոլիտանացին կարիերան սկսել էր 17 տարեկանից: Այդքան երիտասարդ տարիքում գրպանում ուներ Նեապոլի Կոնսերվատորիայի դիպլոմը: Բայց Ռենատոյի սրտով չէր ակադեմիական գործունեությունը: Կարոզոնեն մեկենց Աֆրիկա` երկարամյա հյուրախաղերի: Այնտեղ հասցրեց անգամ ծառայել իտալական բանակում: Վերադառանալուց հետո ձևավորեց տրիո, որն աննախադեպ հաջողություն ունեցավ ու սիրվեց: Կարոզոնեի մեկ այլ համաշխարհային մեգահիթ դարձավ նաև Mambo Italiano-ն:

1960-ին հայտնիության գագաթնակետին Ռենատո Կարոզոնեն որոշեց հեռանալ մեծ բեմից: Նա պարզապես չհամակերպվեց ի հայտ եկած նոր երաժշտական ուղղությունների հետ: Կարոզենեն լքեց բեմը, բայց չհեռացավ արվեստից: Տաղանդավոր երգահանն ու կատարողը պարզվեց նաև նույնքան հաջողակ գեղանկարիչ էր:

Գրել կարծիք