Ռոբոտների միմյանց հավատարիմ մնալու առաջին երդումը (տեսանյութ)

Ռոբոտների միմյանց հավատարիմ մնալու առաջին երդումը (տեսանյութ)

Պատմության մեջ առաջին անգամ կայացել է ռոբոտների պսակադրություն:

tokyo-first-robot-wedding-frois-and-android-yukirin

Ճապոնացի նորապսակների հարսանեկան տոնակատարությանը ներկա են եղել երկաթյա ընտանիքի ընկերները՝ այլ ռոբոտներ: Հարսանիքի մուտքը հատուկ տոմսերով էր: Միկրոպրոցեսորային սիրող սրտերի միությունը, Անդրոիդ Յուկիրի և Ֆրոյսի հարսանիքն անցկացվել է Տոկիոյի ամենաբնակեցված թաղամասերից մեկում։ Հարսին հագցրել են ճոխ սպիտակ զգեստ, իսկ փեսան վառ կարմիր էր ներկվել։

Արարողությունն անցել է բոլոր ավանդույթներով՝ հարսնացուն սիրեցյալի առջև է կանգնել, իսկ խորանի մոտ նրան ուղեկցել է հայրը՝ նախագծող ինժեները։ Ռոբոտները փոխանակվել են ամուսնական մատանիներով, ապա համբուրվել: Հանդիսության ավարտին հյուրերին հարսանեկան տորթ են հյուրասիրել:

Հարսանիքի թամադան ռոբոտ Փեփըրն էր: Նա կարողանում է խոսել, հասկանալ, փոխանցել մարդկային զգացմունքներ, ինչպես նաև հասկանում է տերոջ տրամադրությունը: Փեփըրը վաճառքի հանված առաջին անդրոիդն է:

Հարսնացուի նման մշակումները կարող են դառնալ օգնականներ տարեցների համար, կարող են լինել բուժքույրեր, օգնականներ օդակայաններում և ցուցահանդեսների ժամանակ: Նախատեսվում է, որ նման ռոբոտները տարածում կգտնեն միայն 10-15 տարի հետո:

Գրել կարծիք