С новым годом, крошка! Փորձեք երգել չինարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

С новым годом, крошка! Փորձեք երգել չինարեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական հայտնի երգը միանգամից կճանաչեք: Իսկ ի՞նչ կասեքի նույն երգի չինարեն տարբերակի մասին: Լագուտենկոն որոշեց զարմացնել բոլորին:

Ռուսական «Муммий Тролль» խումբը շատ ու շատ ռուսական ռոք-խմբերից առանձնանում է երաժշտական որակով և, իհարկե, վոկալիստ Լագուտենկոյի էքսցենտրիկությամբ։ Որակը, երևի թե, գալիս է խմբի` որոշ ժամանակ Անգլիայում աշխատելուց։ «Տռոլլենք» նույնպես ունեն երգ` Նոր տարուն նվիրված։ «С новым годом, крошка!» երգի կրկներգը ռուսական ռոքի սիրահարների համար դարձել է թևավոր խոսք։

Արևելագետ Լագուտենկոն Ուրգանտի մոտ որոշեց ցույց տալ իր մասնագիտական որակները և երգի առաջին տունը կատարեց չինարեն։

Գրել կարծիք