Գրականությունը` պայքար գաղափարախոսական կաղապարի դեմ

Գրականությունը` պայքար գաղափարախոսական կաղապարի դեմ

Կային ժամանակներ, որ անցանկալի հեղինակների անունը տալը մեծ ռիսկ էր, նրանց գրքերն ընթերցելը՝ քրեական հանցանք:

11

Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ»-ը, որը հրատարակվել էր 1988-ին, մեծ աղմուկ բարձրացրեց միջազգային մամուլում: Այն ժամանակակից հնդիկ ներգաղթյալի մասին է: Ավիավթարից հետո նա փորձում է նոր կյանք սկսել Անգլիայում: Դրան զուգահեռ` Սալադին Չամչիի կյանքում ամեն ինչ փշուր-փշուր է լինում մահմեդական ճնշիչ բարքերի ներքո: Հրատարակվելուց մի քանի ամիս անց Իրանի ղեկավար Իմամ Հոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց աստվածանարգության համար և նրա հետքերով ուղարկեց վարձու մարդասպանների: Նույնիսկ իսլամական ֆետվան վերացնելուց հետո` վերջերս, երբ Անգլիայի թագուհին Ռուշդիին ասպետի կոչում շնորհեց, իսլամական աշխարհում սկսեցին այրել Եղիսաբեթ Երկրորդի խրտվիլակները: Ծայրահեղականները 150000 դոլար են խոստացել՝ գրողին կյանքից զրկելու համար:

-976_634x424Եթե Վենեսուելայում Ձեզ տեսնեն այս գիրքը կարդալիս, 15 ամսվա ազատազրկումից դժվար թե խուսափեք: Ճապոնիայում օրենքով տուգանք է սահմանված «Սատանայական բանաստեղծություններ»-ը վաճառողների համար: ԱՄՆ-ում մի քանի հայտնի գրախանութներ անանուն սպառնալիքների տարափի ներքո ստիպված էին հրաժարվել վաճառել Ռուշդիի գիրքը:

Այս գրքում չկա իսլամը վիրավորող որևէ բառ: Պարզապես, ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Ռուշդիի վեպն էլ ամենից շատ քննարկվածն է ու ամենից քիչ ընթերցվածը:

newmag #51

Գրել կարծիք