Մի՛ փորձիր ավելին երևալ, քան կաս

Մի՛ փորձիր ավելին երևալ, քան կաս

Նկատելի է, որ Սառան օգտագործել է ամեն հնարավոր բան` բազմաշերտ, մասշտաբային հնչողության համար:

sara-bareillesSARA BAREILLES

THE BLESSED UNREST

Ամեն ինչ կարող էր ուղղակի հոյակապ լինել, եթե Սառան վերջապես որոշեր, թե ինչ է ուզում՝ լինել սեփական ձայնով և ոճով երգչուհի-երգահա՞ն, թե՞ ապացուցել, որ ինքն էլ կարող է երգել, ասենք, Ալանիս Մորիսեթի նման: Նկատելի է, որ ստուդիայում իրեն զգացել է, ինչպես ձուկը՝ ջրում. օգտագործել է ամեն հնարավոր բան` բազմաշերտ, մասշտաբային հնչողության համար: Դժվար է հասկանալ, թե ինչու են այստեղ հայտնվել «Little Black Dress»-ի նման տափակությունը և կուբիստական պատկերներ առաջացնող «Islands»-ը: Մինչդեռ Մորիսեթի ձայնով երգված «Brave»-ը և Մելիսա Էթերիջի ձայնով «Chasing the Sun»-ը իսկապես տպավորիչ են: Երևի ժամանակ է պետք և մի փորձառու խորհրդատու, որ Սառա Բարելիսին ասի. «Մի՛ փորձիր ավելի խելոք երևալ, քան կաս, և երգի՛ր ինքդ քեզ»:

Հեղինակ՝ Ալիս Քալանթարյան

newmag #45

Գրել կարծիք