Վիսկին՝ սեղանին, Ռաֆայել Երանոսյանի բերանն էլ՝ սկոչով փակված

Վիսկին՝ սեղանին, Ռաֆայել Երանոսյանի բերանն էլ՝ սկոչով փակված

ՍԿՈՏՉ&WHISKEY-ն Կամերայինի փոքրիկ բեմից հասել է կինոթատրոնի մեծ էկրան:

Ի՞նչ անել, երբ երիտասարդ կինդ ամբողջությամբ գործնական կյանքով է տարված. Ռաֆայել Երանոսյանի հերոսը որոշում է փախչել սիրուհու հետ: Ի՞նչ անել, երբ ամուսինդ ձանձրացել է քեզնից. Լուիզա Ներսիսյանի հերոսուհին որոշում է նրան փակել նկուղում: Անհավանական արկածներ ու որակյալ հումոր:

ՍԿՈՏՉ&WHISKEY-ն Կամերայինի փոքրիկ բեմից է հասել կինոթատրոնի մեծ էկրան: Համանուն ներկայացումը հանդիսատեսն ընդունել էր: 2013-ին նույնիսկ ՍԿՈՏՉ&WHISKEY-ն «Արտավազդ» մրցանակ էր ստացել` որպես լավագույն երիտասարդական ներկայացում: Ժամանակակից ու արդիական սյուժեն ֆիլմի վերածելու առաջարկը ռուսական BERG SOUND արտադրական ընկերությանն էր: Ֆիլմի ռեժիսոր Արշոն անկեղծանում է՝ Միքայել Պողոսովը նայեց ֆիլմն ու առաջարկեց կինո նկարել:

i27cimgpsh_orig

Ռեժիսորի բնորոշմամբ՝ ռիսկային քասթինգ են արել: Դերասանների անունները հայտնի են, բայց անհայտ է նրանց այն կողմը, որը բացահայտում է Արշո Հարությունյանը: Գլխավոր դերերում են Սոս Ջանիբեկյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արփի Գաբրիելյանը, Անդրանիկ Հարությունյանը:

ՍԿՈՏՉ&WHISKEY-ն հայկական կիոնվարձույթում է: Սեպտեմբերին ռոմանտիկ կինոկատակերգությունը կդիտեն նաև ռուսական 33 կինոթատրոններում: Կրկնօրինակման աշխատանքները գրեթե ավարտված են:

Գրել կարծիք