Ծովային մերկ նորաձևություն

Դիզայներներն առաջարկում են ոչ միայն հարմար, այլ նաև գեղեցիկ լողազգեստներ:

Առանց մոդայիկ լողազգեստի` ոչ մի ամառ ու ոչ մի ծով: Ծովային նորաձևության թրենդները նախորդ տարվանից շատ չեն տարբերվում: Դիզայներներն առաջարկում են ոչ միայն հարմար, այլ նաև գեղեցիկ լողազգեստներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք նախընտրում են բիկինիները: Դրանք ոչ միայն ավելի սեքսուալ են ու գեղեցիկ, այլ նաև ավելի հարմար` արևայրուքի համար: Եվ միայն երկրորդ հորիզոնականում ամբողջական լողազգեստներն են:

Բիկինին ամենահամարձակների համար է, բայց անհամարձակները կարող են ընտրել շապիկով կամ ամբողջական լողազգեստներ: Բանդո կոչվող լողազգեստները նույնպես, ինչպես միշտ, գերնորաձև են: Դրանք առանց կանթերի են, այնպես որ միագույն արևայրուքը երաշխավորված է:

brooklyn

Այս տարի էլ ամենանորաձև գույներն ու մոդելներն ամենավառ գույների ու միատոն լողազգեստներն են: Ամենապահանջված ու նորաձև գույները նարնջագույնը, կորալագույնը, կանաչը, փիրուզագույնը, դեղինն ու կարմիրն են: Իհարկե, դիզայներներն ու մոդայիկները ծովի համար լավագույնը համարում են հենց ծովային երանգներով լողազգեստները:

 

 

Պրինտներով լողազգեստները նույնպես պոպուլյար են: Առաջին հորիզոնականում ծաղկավոր լողազգեստներն են, երկրորդ տեղում` պուտերով մոդելները, և միայն երրորդ տեղում` նավային թեմաներով գծավոր լողազգեստները:

2014-ի գլխավոր թրենդը ծոպերով լողազգեստներն են: Դրանք հատկապես պետք կգան ծովափնյա փարթիների համար: Դենիմները` ջինսային մոդելները, նույնպես տարվա մոդայիկ թրենդներից են:

Նորաձևություն են վերադարձել նաև ռետրո լողազգեստները: Նրանք, ովքեր ծով մեկնելուց առաջ չեն հասցրել իդեալական սպորտային կազմվածք ստանալ, կարող են ընտրել բարձր գոտկատեղով մոդելները:

Նորաձև է նաև երկու տարբեր գույներով կրծկալի ու բիկինիի համադրությունը: Գլխավոր կանոնն այն է, որ պետք է ընտրել կա՛մ միատոն տարբերակներ, կա՛մ միատոն և որևէ պրինտով:

Շքեղ լողազգեստները` համադրված փայլուն կամ ծակող աքսեսուարներով, քարերով ու ասեղնագործությամբ, նույնպես պոպուլյար են:

swimsuit_model

Այս տարի պրինտների սիրահարների համար դիզայներները պատրաստել են մեծ տեսականի` գծերից, պուտերից, տարբեր էթնիկ նախշերից մինչև տրոպիկական մեծ ու թունավոր ծաղիկներ: Երկրաչափական թեմաները նույնպես թրենդային են:

Լողազգեստի հետ ճամպրուկի մեջ տեղավորել պետք է նաև պարեոները` լողազգեստի վրայից կրելու թեթև շղարշները: Դրանք կարող են լինել ինչպես լողազգեստի, այնպես էլ կոնտրաստային գույնի: Ավելի համարձակները լողազգեստը կարող են կրել նաև կարճ ջինսե կամ կտորից շորտով:

Գրել կարծիք