Սելֆիամոլների հոգեբանական վերլուծությունը

Սելֆիամոլների հոգեբանական վերլուծությունը

Ամերիկյան փորձագետների ուսումնասիրություններն ապացուցել են՝ Սելֆին վտանգավոր է:

selfies

Սելֆիամոլները սոցցանցերում փորձում են գտնել ինքնահաստատման ուղին: Դա ցույց է տալիս մարդու հոգեբանական կրիզիսն ու շեղման աստիճանը՝ վստահ են ամերիկացի հոգեբանները: Նրանք նման հոգեկան խանգարումն անվանել են selfitis և բաժանել երեք կատեգորիայի:

Սահմանափակ սելֆիստներ. դրանք այն մարդիկ են, որոնք օրվա ընթացքում նվազագույնը երեք անգամ սելֆի են անում, բայց սոցցանցերում չեն հրապարակում:

Սուր սելֆիստներ. օրվա ընթացքում նվազագույնը երեք անգամ սելֆի են անում և պարտադիր հրապարակում սոցցանցերում:

Խրոնիկ սելֆիստներ. անընդհատ սելֆի են անում, նվազագույնը 6 անգամ հրապարակում սոցցանցերում և դա անում են օրվա ընթացքում, անկախ վայրից ու տարբեր ժամերի:

Գրել կարծիք