Սերժ Ավետիքյանը ավարտել է նոր ֆիլմը. Գլխավոր հերոսը Պատրիկ Շենեն է

Սերժ Ավետիքյանը ավարտել է նոր ֆիլմը. Գլխավոր հերոսը Պատրիկ Շենեն է

Ֆիլմի հերոսը կորում է ու հայտնվում սահմանի գյուղերից մեկում:

Մի մարդ, ով կորում է գեղատեսիլ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկում և ում միջոցով էլ հյուսվում են ֆրանսահայ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմի դրվագները: Երբ չգիտես դիմացինի լեզուն ու ստիպված ես շփվել, մոլորվել ես, ինչպե՞ս ու ի՞նչ անել. ահա ֆիլմի հիմնական կարմիր թելը:

Հայտնի ռեժիսորը կրկին Հայաստանում է: Նա ավարտին է հասցրել իր նոր ֆիլմի նկարահանումների աշախատանքները: Որոշ դրվագներ նկարահանել է Վայոց Ձորի սահմանին մոտ Խաչիկ գյուղում: Կորած ու դեգերող հերոսն էլ ֆրանսիացի հայտնի դերասան Պատրիկ Շենեն է: Ռեժիսորի հետ նա էլ է այստեղ՝ մասնակցելու «Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնին:

«Ոսկե ծիրան» միջազգային 12-­րդ կինոփառատոնի բացման արարողության ժամանակ Սերժ Ավետիքյանը շնորհակալություն հայտնեց նաև ֆիլմի աջակիցներին և հավելեց, որ նոր ֆիլմում առկա են կոմեդիայի տարեր, բայց այդ  նույն ժանրով շատ բարդ խնդիրներ են շոշափվում:

Գրել կարծիք