Լինել սիրուհի, թե… Հարաբերություններ ամուսնացած տղամարդու հետ

Ամուսնացած տղամարդը երբեք ձեզ չի տա իր տան հեռախոսահամարը:

 

weight-sex-life-vitala-life

Նրանք, ովքեր արդարանում են, որ «սիրուի» բառը առաջացել է «սեր» բառից և երբ հանդիպում են «երազների ասպետին», մոռանում են, որ նա կարող է ամուսնացած լինել: Անգամ մատանու բացակայությունը դեռ չափանիշ չէ: Եթե տղամարդը իրոք սիրում է իր կնոջը, երբեք չի դավաճանի նրան: Ամուսնացած տղամարդու հոգեբանության մեջ գերակշռում են ընտանիքի պահպանման ձգտումները: Բայց կան նաև ամուսնացած այնպիսի տղամարդիկ, ովքեր չեն սիրում կամ արդեն չեն սիրում իրենց կանանց: Ահա այդպիսի տղամարդկանց հետ էլ ռիսկի եք դիմում հարաբերություններ սկսել:

Ամուսնացած տղամարդկանց վարքն ունի իր առանձնահատկությունները. 

  1. Ամուսնացած տղամարդը երբեք ձեզ չի տա իր տան հեռախոսահամարը: 
  2. Ամուսնացած տղամարդը ձեզ հյուր չի կանչի: 
  3. Սովորաբար, եթե հյուրընկալել եք ամուսնացած տղամարդու, նա դժվարությամբ կհամաձայնի գիշերը ձեզ հետ անցկացնել: 
  4.  Ձեզ հետ լինելու ժամանակ նա անջատում է բջջայինը: Իսկ բացատրում է դա նրանով, որ չի ցանկանում՝ ձեզ խանգարեն և փչացնեն ռոմատիկ մթնոլորտը: 
  5. Չի համաձայնում ծանոթանալ ձեր ընկերների հետ, իսկ եթե համաձայնում է՝ շատ մեծ դժվարությամբ: 
  6. Չի հայտնվում ձեզ հետ մարդաշատ վայրերում՝ սրճարան, կինո և այլն: Նման վայրերում նա կարող է հանդիպել ծանոթ մարդկանց, ովքեր ամեն ինչ կպատմեն կնոջը: 
  7.  Չի ծանոթացնում ձեզ ընկերների և բարեկամների հետ: 

Իսկ եթե, այնուամենայնիվ, ճշմարտությունը հայտնի է, եթե գիտես, որ նա ամուսնացած է, բայց չես ուզում նրան կորցնել… Արժե ամեն ինչ լավ մտածել:

Ամուսնացած տղամարդը կարող է ծածկել քեզ քնքուշ խոսքերով և «ոսկե սարեր» խոստանալ: Սակայն մի՛ շտապիր հավատալ խոսքերին: Եթե դու նրան անհրաժեշտ ես միակի ու սիրելիի կարգավիճակում, նա տարիներ շարունակ չի խոստանա, որ կբաժանվի կնոջից, այլ ուղղակի կանի դա:

Բայց այս դեպքում էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ենթադրենք, նա ապահարզան է տվել: Եվ դու անսահման երջանիկ ես այդ նորությունից: Բայց երկար սպասված նորության առաջացրած էյֆորիայից հետո արթնանում է խիղճն ու կանացի համերաշխությունը, որոնք քեզ հանգիստ չեն տալիս: Դու հասկանում ես, որ ընտանիք քանդելը ճիշտ չէ, գեղեցիկ չէ, ամոթալի է: Դու վստահ ես, որ ինքդ էլ շատ կտանջվեիր, եթե հայտվեիր նման իրավիճակում: Դու չես ճանաչում սիրածդ տղամարդու կնոջը և բոլորովին հիմքեր չունես նրան ցավ պատճառելու:

Նյութի թարգմանությունը` http://hochu.ua/

Գրել կարծիք