Սեքսուալ ակտիվության բում

Սեռական ակտիվության տարբերության պատճառներից մյուսն էլ այն է, որ ամուսնացած կանանց 80 տոկոսը սեռական հարաբերություններից հաճույք չի ստանում:

men-are-women-areԿնոջ ու տղամարդու ֆիզիոլոգիան և սեռական ակտիվությունը տարբեր են: Կանայք սեքսուալ ակտիվության գագաթնակետին հասնում են 40-ից 45 տարեկանում, տղամարդիկ` 25-ից 30 տարեկանում: Պարզվում է, որ 40-ամյա կինն իր մաշկի թարմությամբ զիջում է 25-ամյա աղջնակին. ֆիզիկական սիրո մեջ նա շատ ավելի հմուտ է և նրբագեղ: Սրանով գիտնականները բացատրում են նաև այն զույգերի թվի աճը, որոնցում կինը շատ ավելի մեծ է զուգընկերոջից:

Հենց 40-ից հետո է աճում կնոջ ինքնագնահատականը` կարիերա, ընտանիք, երեխաներ, և նա սկսում է իրեն հաճույքների արժանի համարել:

Երիտասարդ տարիքում տղամարդու սեքսուալ ակտիվությունն ավելի բարձր է: Դա պայմանավորված է տեստոստերոն հորմոնի քանակով, որը տղամարդկանց օրգանիզմում արտադրվում է 10 և երբեմն էլ 20 անգամ ավելի շատ, քան կանանց մոտ:

Սեռական ակտիվության տարբերության պատճառներից մյուսն էլ այն է, որ ամուսնացած կանանց 80 տոկոսը սեռական հարաբերություններից հաճույք չի ստանում: Սա մեծացնում է սեռական առողջությունը կորցնելու ռիսկը:

sexual-desire-1236x824Վիճակագրությունը փաստում է նաև, որ ամուսնալուծությունների 47 տոկոսն այդ պատճառով է: Միաժամանակ մասնագետները նշում են, որ եթե տղամարդու սեքսուալ ակտիվությունը պայմանավորված է բուն սեռական ակտով, ապա կնոջ սեքսուալ ակտիվության համար զգացմունքներն անհրաժեշտ են:

Միաժամանակ սեքսուալ ակտիվության համար պատասխանատու հատվածներն են նաև տարբեր. կնոջ օրգանիզմում դրանք տարածվում են ամբողջ մարմնով, տղամարդու մոտ` հիմնականում գոտկային և դրանից ներքև ընկած հատվածում:

Բնությունից տրված ցածր կամ բարձր սեքսուալ ակտիվությունը կարելի է կարգավորել: Ամենահայտնի մեթոդներից մեկը ֆիզիկական վարժություններն են, կանանց համար` հատկապես այն վարժությունները, որոնք օգնում են զարգացնել կոնքային մկանները:

Գրել կարծիք