Սեքսն ու ալկոհոլը

Եթե Դուք հաճախ և չափազանց շատ եք օգտագործում ալկոհոլ, ապա վաղ թե ուշ կունենաք սեռական խանգարում:

intimՀայտնվելով ինտիմ միջավայրում՝ զույգերը հաճախ են դիմում ալկոհոլի օգնությանը: Ըստ հետազոտողների՝ թեթև գինովցած վիճակը կարող է ազատել մարդուն լարվածությունից ու տագնապից: Այդ ժամանակ մարդը նվազ քննադատաբար է վերաբերվում թե՛ իրեն, թե՛ կողակցին: Ամերիկացի հետազոտողների կարծիքով՝ փոքր քանակությամբ ալկոհոլը, իսկապես, ընդունակ է մտերմության զգացում առաջացնել և անգամ հարթել տարաձայնությունները: Ընդ որում, կանանց ինտիմ հարաբերությունների վրա ալկոհոլն ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան տղամարդկանց: Կինն իրեն ավելի գայթակղիչ է զգում, տղամարդը` ավելի վստահ: Սակայն պատկերը փոխվում է, երբ ալկոհոլի քանակը մեծանում է: Քնքշանքները դառնում են կոպիտ ու ագրեսիվ:

Ըստ սեքսոլոգ Գաբրիելա Մորիսի՝ եթե Դուք հաճախ և չափազանց շատ եք օգտագործում ալկոհոլ, ապա վաղ թե ուշ կունենաք սեռական խանգարում: Օրգանիզմը թուլանում է, պոտենցիան հավասարվում է զրոյի, ուժերը չեն բավականացնում, և Դուք հաճախ եք սեռական կյանքում ունենում ձախողումներ:

Ալկոհոլի չարաշահումը զրկում է ինտիմ կապը զգայականությունից ու քնքշանքից: Կինը հայտնվում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական տրավմայի ռիսկի առաջ: Ընդհանրապես, էթիլային սպիրտը խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը: Եվ հատկապես չարաշահելու դեպքում ալկոհոլը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ կնոջ և թե՛ տղամարդու լիբիդոյի վրա:

Գրել կարծիք