Սեքսուալ խառնվածքի տեսակները

Սեռական կյանքը զույգերի երջանկության կարևոր բաղադրիչն է:

sexՍեռական կյանքը զույգերի երջանկության կարևոր բաղադրիչն է: Այս ոլորտում անհամաձայնությունը կարող է հանգեցնել հոգեբանական խնդիրների: Բախումներից խուսափելու համար կարևոր է իմանալ, նախ, զուգընկերոջ սեքսուալ խառնվածքը: Գործի գիտակներն առանձնացնում են սեքսուալ խառնվածքի երեք տեսակ:

  1. Ակտիվ սեքսուալ խառնվածք

Նրանք եռանդուն են և շփվող: Սեռական հասունացումը նրանց մոտ տեղի է ունենում ավելի վաղ, քան իրենց հասակակիցների մոտ: Վաղ են սկսում նաև սեռական կյանքը: Նախնական քնքշանքների կարիք չունեն: Սեքսը նրանց համար հարաբերությունների կարևոր բաղադրիչ է: Նման մարդիկ չեն կարող երկար ժամանակ ապրել առանց սեռական հարաբերությունների: Սեքսոլոգները նշում են, որ ակտիվ սեռական խառնվածք ունի մարդկանց 10 տոկոսը, և զգուշացնում` հիպերսեքսուալությունը կարող է լինել նաև կյանքից դժգոհ լինելու կամ կյանքի մյուս ոլորտներում ունեցած խնդիրների հետևանք:

  1. Թույլ սեքսուալ խառնվածք

Այսպիսի խառնվածքի տեր անձանց մոտ սեռական հասունացումն ուշ է սկսվում: Հակառակ սեռի հետ շփումների կամ սեռական կյանքով ապրելու հանդեպ հետաքրքրություն նրանք չեն ցուցաբերում: Թույլ սեքսուալ խառնվածք ունեցողներին ավելի մեծ բավականություն են պատճառում այլ հարթության շփումները` զրույցներ, ընդհանուր հետաքրքրություններ, գրկախառնություններ: Այսպիսի խառնվածքի տեր մարդիկ սեռական հարաբերություններում նախաձեռնող չեն: Թույլ սեքսուալ խառնվածք ունեցողները պետք է վերանայեն իրենց բնավորությունը կամ դիմեն մասնագետի օգնությանը:

  1. Միջին սեքսուալ խառնվածք

Առավել հաճախ հանդիպող խառնվածքի տեսակ է: Այսպիսի մարդկանց համար սեքսը պարբերաբար արթնացող կիրք է: Սեռական հարաբերություններն օդի պես անհրաժեշտ չեն, բայց առանց դրանց էլ անհնար է: Նման մարդիկ սեռական հարաբերություններից թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան բավականություն են ստանում: Նրանք գնահատում են զգացմունքներն ու նախնական քնքշանքները:

Գրել կարծիք