Կինն ու սեքսուալությունը

Կնոջ սեքսուալությունն ունի մի քանի հստակ բաղադրիչ:

sexual-desire-1236x824Սեքսուալության մասին պատկերացումները մարդկանց մոտ տարբեր են ու հակասական: Կանանց մի մասն այն կապում է ճչացող հագուստի ու մարմնի կառուցվածքի հետ և փորձում հենց դրանք շեշտադրել: Կանանց մեկ այլ խումբ էլ սեքսուալությունը համարում է ցածր երևույթ `այն կապելով միայն մարմնականի հետ: Պետք է նշել, որ սխալվում են թե՛ առաջինները, թե՛ երկրորդները: Կնոջ սեքսուալությունն ունի մի քանի հստակ բաղադրիչ:

  1.  Նախ՝ պետք է սիրել սեփական մարմինը: Այն կինը, որը ճանաչում ու սիրում է իր մարմինը, նկատելի է անգամ հեռվից: Սեքսուալ կինը չունի ավելորդ քաշ, միշտ խնամված է, կոպիտ չէ, կանացի է: Նա միշտ ժամանակ է գտնում գեղեցկության սրահի, լողավազանի և ֆիթնեսի համար:
  2. Կնոջ սեքսուալության հաջորդ բաղադրիչը հարգանքն է տղամարդու նկատմամբ, ինչը զարմանալի չէ: Իրեն հարգող կինը չի փորձում մրցակցել տղամարդու հետ, չի նվաստացնում տղամարդուն և չի փորձում նրանից ուժեղ լինել: Տղամարդիկ ներքուստ ամբոխից առանձնացնում են նման կնոջը: Դիմացինին հարգել ու սիրել կարող է նա, ով նաև ինքն իրեն է հարգում: Սեքսուալ կինը նախ և առաջ ինքնավստահ կինն է:
  3. Սեքսուալության հաջորդ բաղադրիչը սեթևեթանքն է: Ֆլիրտը ոչ թե խաղ է, այլ սեփական կանացիությունը ցուցադրելու միջոց: Դրանով կինը ցույց է տալիս տղամարդուն, որ նրա կողքին գտնվելը հաճելի է: Եվ հիշե՛ք` սեթևեթել ամենևին չի նշանակում կատարել տղամարդու բոլոր քմահաճույքները:
  4. Սեքսուալությունը, ի վերջո, էներգիա է: Դա սերն է կյանքի ու մարդկանց նկատմամբ: Սեքսուալ է այն կինը, որը սիրում է կյանքը, մշտապես ձգտում է դեպի նորն ու հետաքրքիրը, սեքսուալ կնոջ հոգին երբեք դատարկ չէ: Ի վերջո, սեքսուալ գրավչությունը միայն գեղեցիկ արտաքինի մեջ չէ, սեքսուալ լինելու համար պետք է ամենից առաջ առողջ լինել թե՛ հոգով, թե՛ մարմնով:

 

 

Գրել կարծիք