Անշահախնդիր ցավ. Մոխրագույնի 50 երանգները

Անշահախնդիր ցավ. Մոխրագույնի 50 երանգները

Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգներն» այն գրքերից է, որոնք գուցե կարդար հենց ինքը՝ մադամ Բովարին։

Fifty_shades_of_grey.

Ի.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգներ» գիրքն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 100 միլիոն օրինակով, սակայն միայն 20 միլիոն գրքասերի վրա է տպավորություն գործել ։ Այս օրերին մեծ էկրան է բարձրացել համանուն  ֆիլմը, որը մեծ իրարանցում է առաջացրել աշխարհում։

Գրքի նվիրյալներին ամենից շատ անհանգստացնում էր ֆիլմում գլխավոր դերակատարների ընտրությունը։ Ո՞վ կարող էր մարմնավորել երիտասարդ միլիարդատեր և մոխրագույնի բոլոր երանգներով փողկապների հավաքածու ունեցող Քրիստիան Գրեյնին և Վանկուվերի համալսարանի երիտասարդ ուսանողուհի Անաստեիշա Սթիլին։

Ֆիլմում գլխավոր դերերի համար նախապես ընտրվել էին բազմաթիվ զույգեր, սակայն, ի վերջո, դերերը բաժին հասան Ջեմի Դորնանին և Դակոտա Ջոնսոնին. ես նախապատվությունը կտայի «Մակընթացությունների արքայզնը» ֆիլմի գլխավոր դերակատարներ Բարբարա Սթրեյզենդ և Նիք Նոլթ զույգին։ Կարծում եմ՝ դերասանների ընտրությունը հաջողված է։

article-2509288-1963EE6B00000578-886_634x415

Անան, ինչպես հաճախ անվանում են նրան, Քրիստիան Գրեյին առաջին անգամ հանդիպում է Սիեթլում, նրա ձեռնարկությունների կայսրության գլխավոր գրասենյակում։ Անաստեիշան փոխարինում էր իր հիվանդ ընկերուհուն, որը պետք է Գրեյից հարցազրույց վերցներ համալսարանական թերթի համար։ Գրասենյակի շեմին Անայի սայթաքելը բոլորովին չխանգարեց հարցազրույցի կայացմանը։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ խանութում, որտեղ աշխատում էր Անան. Գրեյը այնտեղ էր գնացել մալուխային լարեր, պարաններ գնելու համար։ «Ձեր գնումները ինձ հուշում են, որ դուք սերիական մարդասպան եք»,–  ժպիտով և ամոթխած ասաց Անան։ Մենք գիտենք, որ նա ընթերցել է Ջեյն Օսթին, և հենց այդ պահին նմանվել էր «Նորթենգերյան աբբայություն» գրքի հերոսուհուն, որն անելանելի իրավիճաներից դուրս էր գալիս իր հաջող կատակներով։

Գրքում ներկայացվում են Անաստեիշայի վախերն ու մտահոգությունները։ Երիտասարդը հիանալի դաշնակահար է, օդաչու, սակայն խորհրդավորության շղարշը ոչ մի կերպ չի ընկնում նրա վրայից։ Սեփական տան ամենահեռավոր անկյունում է գտնվում նրա գաղտնի «Կարմիր սենյակը»։ Բոսորագույն պատերի ներքո մեր հերոսը տրվում է ֆիզիկական հաճույքներին, որոնք դուրս են ավանդական պատկերացումներից։ Այս սենյակում մեր հերոսը ազատորեն արտահայտում է սեռական հարաբերություններում իր դոմինանտությունը։

Քրիստիանի նախասիրությունները փոքր ինչ շփոթեցնում են հերոսուհուն, սակայն հետաքրքասիրությունն ու ցանկասիրությունը նրան ստիպում է ներդաշնակել Գրեյի երևակայությանը։

il_570xN.363506347_juou

Այսպիսով, ի՞նչպես է Սեմ Թեյլոր–Ջոնսոնի նկարահանած ֆիլմը դիմակայելու գրքին։ Գրքում ներկայացվող չափազանց բաց տեսարանները ֆիլմում փոխարինվեցին ավելի համեստ կադրերով, ինչն էլ ըստ հանդիսատեսի արձագանքների՝ դրական ազդեցություն ունեցավ։

Այս վեպի համաշխարհային պրեմիերայից հետո նվիրյալ երկրպագուներն այն դասեցին դասականների շարքին, սակայն, ամենայն հարգանքով վերաբերվելով այս կարծիքին, այն պետք չէ շփոթել, օրինակ` «Մադամ Բովարիի» հետ։ Ընդհակառակը, Ի.Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգներն» այն գրքերից է, որոնք գուցե կարդար հենց ինքը՝ մադամ Բովարին։

Սակայն մենք չպետք է նախանձենք Ի.Լ. Ջեյմսի հաջողությանը, քանի որ նա կարողացել է դիպչել բազմաթիվ ընթերացասերների սրտերի ամենանվիրական և գաղտնի լարերին` բացահայտելով նոր աշխարհ և մարմնական նոր զգացումներ։

fifty-shades-of-grey-bondage-copy

Գլխավոր հերոսի հարստությունն ու ապահովված կյանքի մանրամասները, որոնք նկարագրվում են գրքում,  ներկայացվել են նաև ֆիլմում։ Նուրբ, մետաքսե փողկապները, որոնք «զարդարում են» գրքի բովանդակությունը և կազմում են մեղմ էրոտիկ տեսարանների մի մասը, ներկայացված են նաև ֆիլմում:

Այս ֆիլմը մոխրագույնի երանգների ստվերում խլացված չարաճճի և ոչ ստանդարտ էրոտիկ երևակայության նկարագրության մասին է: Դակոտա Ջոնսոնը ֆիլմում լավագույն կերպով ներկայացրել է իր հերոսուհուն, որն, ի տարբերություն Քրիստիան Գրեյի` կարողանում է տեսնել անհեթեթ իրավիճակների զվարճալի կողմը:

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը հանդիսատեսին է ներկայացվել սուրբ Վալենտինի օրը։ Սա համարձակ քայլ էր, քանի որ ֆիլմը ոչ միայն ռոմանտիկ չէր, այլև հակառոմանտիկ էր։ Գլխավոր հերոսը ծաղրում էր ռոմանտիզմի բոլոր դրսևորումները՝ ձեռք–ձեռքի զբոսանքը, միասին ընթրելը կամ կինոթատրոն այցելելը։ «Այդ ամենն ինձ չի հետաքրքում»,- նետում է Քրիստիանը: Իսկ թե ի՞նչն է իրականում գրավում Գրեյին, կարելի է ենթադրել լավ խնամված և մեծ հոգատարությամբ կահավորված «Կարմիր սենյակից»: Բայց մի բան հաստատ է` Քրիստիան Գրեյն ունի մի մեծ գաղտնիք:

Հեղինակ` Էնթընի Լեյն

Գրել կարծիք