50+6. Բալլադ 1 զույգ կոշիկի մասին

50+6. Բալլադ 1 զույգ կոշիկի մասին

2 մ 30 սմ հասակ, 135 կիլոգրամ քաշ, 50+6. այս համարի կոշիկի տիրոջը ԳՈՒՄ-ի շուկայում լավ գիտեն, ով տարին մեկ անգամ այստեղ ստանդարտից դուրս կոշիկ է պատվիրում:

50+6: Այս համարի կոշիկի տիրոջը ԳՈՒՄ-ի շուկայում լավ գիտեն: Արշալույսը տարին մեկ անգամ այստեղ ստանդարտից դուրս կոշիկ է պատվիրում: Հսկա ոտքերով հսկան աչքի է ընկնում ամեն ինչով: 2 մ 30 սմ հասակ, 135 կիլոգրամ քաշ: Իր կյանքի ընկերուհուն փնտրող 26-ամյա երիտասարդի համար շատ ավելի դժվար է 56 համարի կոշիկ գտնելը: Նախընտրում է տեղական արտադրանքը, չնայած երբեմնարտասահմանից են ուղարկում: Բայց Արշալույսին մտահոգողը ոչ միայն կոշիկ գտնելն է, այլև կոշկակարի վերաբերմունքն ու կոշիկի գինը: Մեկ զույգի համար վճարում է 30 հազար դրամ:

– Ես տարվա մեջ մեկ անգամ եմ կոշիկ առնում. թանկ է նստում վրաս: Կարելի է այդ գնով 2-3 զույգ առնել բայց ես մեկն եմ առնում,- նեղսրտում է Արշալույսը:

Լինում են դեպքեր, որ սպորտային կոշիկներ են ուղարկում ընկերներն ու բարեկամները: Երբ բասկետբոլի մարզումների էր գնում, թիմի մարզիչը արտասահմանից սպորտային կոշիկներ էր բերել տալիս: Դրանք կրում է արդեն մի քանի տարի: Որակից շատ գոհ է.

– Եթե հայկականը համեմատենք դրսի ապրանքի հետ, մի քիչ անորակ է:

«Չինար բոյ» ունենալը Գրիգորյանների ընտանիքում ժառանգական է: Արշալույսի ծնողներն ու եղբայրներն էլ բարձրահասակ են: Բայց նա բացառիկ է: Հայաստանի ամենաբարձրահասակ տղան սովոր է դժվարություններին: Համբերատարությամբ ու ինքուրույն հաղթահարում է բոլոր խոչընդոտները:

– Գիտեմ, որ բոլոր երկրներում ամենաբարձրահասակ մարդկանց պետությունը հնարավորության սահմաններում օգնում է, անգամ մեքենա են նվիրում,- երազանքին տրված՝ խորհրդածում է Արշալույսը:

Հագուստի հարցը հեշտ է. կա´մ արտասահմանից են բերում, կա´մ էլ կարում է: Մեծ դժվարությամբ, բայց վերջապես կարողացել է աշխատանք գտնել: Արտակարգ հասակով երիտասարդն արդեն 5 ամիս աշխատում է արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզի փրկարար ջոկատում: Անկեղծանում է` բարձրահասակ լինելն էլ մի բան չէ: Անգամ մեքենայի մեջ նորմալ չի տեղավորվում: Չնայած սեփական մեքենա չունի, բայց պատրաստվում է արդար քրտինքով առնել արտասահմանյան որևէ մեքենա.

– Սովետական ավտոների մեջ ընդհանրապես չեմ տեղավորվում: Պիտի ջիպ լինի, որ կարողանամ նստել: Բայց դրական բան էլ կա իմ բոյի մեջ. մարդկանց կարողանում եմ օգնել: Ասենք՝ մի րոպեում փոխում եմ վառված լամպերը:

Koshik-1

koshik-2

koshik-4

koshik-5

koshik-6

Koshik-3

Գրել կարծիք