Ի՞նչ կոշիկ են կրել Ա. Խաչատրյանը, Ս. Կապուտիկյանը, Մ. Սարյանը  և Պ. Ադամյանը

Ի՞նչ կոշիկ են կրել Ա. Խաչատրյանը, Ս. Կապուտիկյանը, Մ. Սարյանը և Պ. Ադամյանը

newmag-ը ներկայացնում է հայ մեծանունների կոշիկները: Դրանցով են հայազգի մեծանունները անցել այն ճանապարհները, որոնք անիմանալի են հասարակների համար և անանցանելի` մահկանացուների` այլոց` մեզ համար:

Անիմանալի են Աստծո ճանապարհները: Եվ անանցանելի են մեր մեծերի անցած ուղիները այլոց համար: Հակառակ դեպքում բոլո´րը կդառնային դասական` արժանանալով համամարդկային կամ գոնե համազգային մեծարման և անմարդկային միայնության: Մեր մեծերի ոտնամանները հնամաշ են, չարչարված, ուժասպառ: Դրանք վաղուց զրկվել են իրենց նախնական իմաստից, սկզբնական արժեքից, գնման պահի նպատակից: Դրանք լուռ խոսում են աշխարհ տեսած իրենց տերերի խնայող բնավորության մասին, սնափառության և մեկի փոխարեն հարյուրն ունենալու տենչանքի իսպառ բացակայության մասին, ունեցածը գնահատելու, ունեցածով բավարարվելու փիլիսոփայության մասին:

Պոլսահայ դերասան Կարապետ Գալֆայանը «Համլետ» խաղալու համար Հովհաննես Թումանյանից փոխարինաբար հենց ա՛յս կոշիկներն էր վերցրել` ոճը նմանեցնելով 15-րդ դարի Դանիայի արքայական կոշիկներին: Ամերիկյան արտադրության են: Թումանյանը սրանք կրել է կյանքի վերջին շրջանում:

koshik-1

watermark

Արամ Խաչատրյանը գերմանական կոշիկների այս զույգը կրել է կյանքի վերջին շրջանում` շրջագայությունների ու հյուրախաղերի ժամանակ:

57-PRINT-169

kos-3

Սիլվա Կապուտիկյանն ինքն էր գծագրում իր ամառային կոշիկները: 1970-ականներին կանայք Հայաստանում հիմնականում կրում էին ձեռագործ կոշիկներ: Կապուտիկյանը իր երկարաճիտ կոշիկները կրել է կյանքի վերջին շրջանում՝ ձմռանը:

silva

Մարտիրոս Սարյանը Արևելքի երկրներ կատարած ճամփորդությունից հետը բերել էր այս չարուխները (որոնք նաև նրա մի կտավում են) և հագնում էր արհեստանոցում աշխատանքի ժամանակ:

57-PRINT-170

Պետրոս Ադամյանը երկարաճիտ այս կոշիկները կրել է «Օթելլոյի» դերակատարման ժամանակ: Սիրանույշից պահպանվել են այս բեմական կոշիկները: Ավետիք Իսահակյանը «Evans» ֆիրմայի ամերիկյան շագանակագույն տնային այս մասիկները կրել է հավանաբար կյանքի վերջին 4-5 տարիներին: Լավ պահպանված են: Ամերիկահայ գրող Կարապետ Ցիտալը դրանք Վարպետին էր նվիրել 1951-ին իր գրքի հետ:

57-PRINT-171

 

Գրել կարծիք