Ո՞րն է ամենավտանգավոր սմարթֆոնը՝ նոր բացահայտում

Ո՞րն է ամենավտանգավոր սմարթֆոնը՝ նոր բացահայտում

Սմարթֆոնների՝ առողջության համար վտանգավորությունը գնահատվում է էլեկտրամագնիսական ճառագայթման աստիճանով:

smartphones
Ամենավտանգավորը HTC One Mini 2-ն է(1.46 Վտ / կգ), մի փոքր տարբերությամբ քիչ վտանգավոր է Nokia Asha 503 (1.43 Վտ / կգ): Վտանգավոր եռյակը եզրափակում է iPhone 5s (0,979 Վտ / կգ):

Հավելենք, որ Samsung Galaxy Note-ինը 0,241 Վտ / կգ է, LG G3-ինը՝ 0,291 Վտ / կգ, Samsung Galaxy S6 Edge-ինը՝ 0.334 Վտ / կգ, BlackBerry Passport-ինը՝ 0,33 Վտ / կգ , իսկ HTC Desire 620-ինը՝ 0,362 Վտ / կգ:

Ուսումնասիրությունը կատարել են ֆրանսիացի մասնագետները: Սմարթֆոնների ճառագայթումը նկարագրելու համար օգտագործվում է SAR (Specific Absorption Rate) կոչվող մեծությունը՝ կլանման հարաբերական գործակիցը, որը չափվում է Վտ/կգ չափման միավորով:

Սմարթֆոնների՝ առողջության համար վտանգավորությունը գնահատվում է էլեկտրամագնիսական ճառագայթման աստիճանով: FCC-ի ստանդարտներով՝ բջջային հեռախոսների թույլատրելի մաքսիմալը 1,6 Վտ/կգ է:

Գրել կարծիք