Սերգեյ Սմբատյանը պարգևատրվել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով

Դեբյուսի» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը:

serg

Այսօր Ֆրանսիայի մշակույթի նախարարը Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով:

Ժամեր անց Կաննում, «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնի շրջանակում` «Դեբյուսի» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը, որը Երևանի ժամանակով ժամը 22:30-ին կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Ծրագրում՝ Խաչատրյան, Պենդերեցկի, Հարությունյան, Դեբյուսի:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական նվագախմբի ֆեյսբուքյան էջից:

 

Գրել կարծիք