Սողանքի դեմ պայքարողները

Սողանքի դեմ պայքարողները

newmag-ը ներկայացնում է լուսանկարիչ Արթուր Լյումենի հատուկ ֆոտոշարքը նվիրված սողանքային գոտիներում ապրողների մասին։

Հայաստանի առաջին սողանքային ատլասը կազմվել է 1946 թվականին: Հաշվառվել է մոտ 2200 սողանքային մարմին, 1991-ին՝ 2800: Այսօր դրանց թիվն արդեն գերազանցում է 3200-ը, որոնցից 300-ը բնակելի տարածքներում են: Սա վկայում է մարդու սխալ գործունեության մասին: Պատճառները տարբեր են՝ ճանապարհաշինություն, սխալ լեռնահատում կամ լանջահատում: Լուրջ հետևանքներ են բերում անտառահատումները: Հայաստանը սողանքների հետևանքով ավելի քան 10 միլիոն դոլարի կորուստ է ունենում ամեն տարի:

Լուսանկարիչ Արթուր Լյումենի նախագիծը նվիրված է սողանքներին: Հայաստանում սողանքը երկրաշարժից հետո երկրորդ վտանգավոր բնական աղետն է։ Ինչո՞ւ այս նախագիծը։ Շատերը չեն պատկերացնում սողանքի պոտենցիալ վտանգը, նույնիսկ չգիտեն, թե ինչ է այն։ Սողանքը կարող է տարիներով թաքնվել և շարժվել մեկ ակնթարթում։

Լուսանկարներն արվել են Նուբարաշենի գերեզմանատանը, Գետահովիտ և Ողջաբերդ գյուղերում մեկ տարվա ընթացքում:

Soxanq-3

soxanq-4

soxanq-8

soxanq-9

soxanq-10

soxanq-11

soxanq-12

Soxanq-1

Soxanq-2

soxanq-5

soxanq-6

soxanq-7

Գրել կարծիք