Լողազգեստներն էլ են արդեն խելացի

Լողազգեստներն էլ են արդեն խելացի

Որքա՞ն ժամանակ անցկացնել արևի տակ, ե՞րբ կրկնել արևայրուքի քսուքը՝ կհուշի լողազգեստին ամրացված սարքը:

spinali-design_3338020b

Ֆրանսիական Spinali Design ընկերության նորարարությունն արևային լոգանք ընդունողին հիշեցնում է քսուքը թարմացնելու մասին և չափում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը: Երբ ցուցիչը գրանցում է ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր ցուցանիշ, կրողի սմարթֆոնին կամ պլանշետին գալիս է հաղորդագրություն՝ հիշեցնելով, որ մարմինը քսուքով պատելու ժամանակն է:

Հավելվածում կարելի է լրացուցիչ ինֆորմացիա մուտքագրել մաշկի տեսակի և արևայրուքի ցանկալի աստիճանի մասին: Սարքը ջրամեկուսիչ է, ջրից դուրս գալուց հետո այն պետք է միայն սրբիչով չորացնել:

Ընկերությունը մտադիր է խելացի լոգազգեստներ ստեղծել նաև երեխաների համար: Մանկական լոգազգեստները GPS-ի միջոցով ծնողներին կտեղեկացնեն լողափում խաղացող երեխաների գտնվելու վայրի մասին:

Գրել կարծիք