Հրամանագիր N50. Ինչի՞ մասին են ստորագրել 3 նախագահները

Հրամանագիր N50. Ինչի՞ մասին են ստորագրել 3 նախագահները

Ո՞րն է եղել 50-րդ հրամանագիրը, որը ստորագրել են ՀՀ երեք նախագահները:

Նախագահի ընտրության քարոզարշավների ընթացքում, երբ պատմական քվեարկությանը հաշված օրեր են մնում, լրագրողները հարցնում են հիմնական հավակնորդներին. «Նախագահ ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր 1-ին հրամանագիրը»: Հարցն, անշուշտ հռետորական է, քանի որ որևէ թեկնածու չի էլ պատկերացնում, թե երկրի ղեկավարի պաշտոնում 1-ին անգամ նստավայր մտնելիս հանգամանքների բերումով ի՞նչ փաստաթուղթ կընկնի իր ձեռքի տակ: Հայաստանում որևէ թեկնածու որևէ հետաքրքիր պատասխան դեռ չի տվել այս ավանդական հարցին:

Արմատացած միֆ կա, թե իբր Լենինի ստորագրած առաջին դեկրետները եղել են խաղաղության և հողի մասին: Միֆ է, այո, բայց գեղեցիկ միֆ է, տպավորիչ, առինքնող, տրամադրող… Իսկ որն է եղել 50-րդ հրամանագիրը, որը ստորագրել է Նախագահը:

Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանն իր 50-րդը ստորագրել է 2009թ. փետրվարի 25-ին: Փաստաթուղթը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիություն է շնորհվում 500 մարդու (մեծ մասը`արտասահմանից ժամանած հայեր, կան նաև վրացիներ, թուրքմեններ, լիբանանցիներ, սիրիացիներ, իրանցիներ և ադրբեջանցիներ): Մերժվել է 5 հայցվոր` Սամիր Խնաիզիրին (Լիբանան), Արմին Հաղշենոյին (Իրան), Ռեզա Մինուին (Իրան), Նադեր Շահին Մեհրին (Իրան) և Յահյա Սադեղիմաջիդին (Իրան):

newmag-50-print-133

Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանն իր 50-րդը ստորագրել է 1998-ի մայիսի 26-ին: Բլանկն արդեն ունի զինանշան, հրամանագրի պրիամբուլան հղում է անում ՀՀ Սահմանադրությանը, տառատեսակը համակարգչային է: «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանով են պարգևատրվում մշակույթի 7 գործիչներ` Խորեն Աբրահամյանը, Շառլ Ազնավուրը, Ռոբերտ Ամիրխանյանը, Աղասի Այվազյանը, Ռազմիկ Դավոյանը Կարպ Խաչվանքյանը, Սիլվա Կապուտիկյանը: «Մովսես Խորենացու» մեդալով է պարգևատրվում 22 մտավորական, «Մխիթար Հերացու» մեդալով` 9 գիտնական:

newmag-50-print-128

 

Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Տեր-Պետրոսյանն իր 50-րդը ստորագրել է 1992-ի հունվարի 4-ին: Այն վերաբերում է պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափին և կենսապայմանների նվազագույն չափին: Բլանկը դեռ բավականաչափ հղկված չէ, զինանշանը բացակայում է, տառատեսակը մեքենագրական է: Փաստաթուղթը սահմանում է, որ անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվող անձինք պարտադիր կարգով պետական սոցապ մուծում պետք է կատարեն իրենց եկամտի 5 տոկոսի չափով, կենսաթոշակի նվազագույն չափ է սահմանվում 250 ռուբլին:

newmag-50-print-124

Գրել կարծիք