Ո՞վքեր են նրանք, որ երգում են մայթերին

Ո՞վքեր են նրանք, որ երգում են մայթերին

Նրանց կարելի է հանդիպել հրապարակում կամ փողոցում կամ գետնանցումում կամ մետրոյում կամ կամարի տակ կամ կամրջի վրա կամ ծածկի տակ կամ բաց երկնքի տակ կամ ձյան տակ կամ քամու տակ:

Նրանք շրջապատված են մարդկանցով կամ կենդանիներով կամ թռչուններով կամ միայնակ են: Նրանց լսում են կամ խանգարում կամ ծաղրում կամ պատվիրում կամ վճարում, բայց ավելի հաճախ նրանց կողքով անցնում են անտարբեր` չլսելով նրանց կատարումները, որոնք անփոփոխ են կամ անտաղանդ կամ ազդեցիկ կամ նյարդայնացնող կամ աղավաղված կամ ականջ սղոցող կամ կանխատեսելի կամ դառնալի կամ անդառնալի:

Նրանք ոչ մեկին չեն խանգարում իրենց մեղեդիներով կամ խանգարում են միայն նրանց, ովքեր նրանցից լավ են նվագում, բայց տանը կամ դահլիճում կամ ձայնագրման տաղավարում կամ հարսանիքներին կամ թաղումներին կամ պաշտոնական ընդունելություններին կամ կուշտուկուռ բանկետներին:

Նրանց երգերը տարրալուծվում են քաղաքի աղմուկի մեջ կամ համընկնում են անցորդների կոշիկների կտկտոցին կամ խառնվում մայթերի գալարվող փշուն կամ ավարտվում անժամանակ կամ մարում անձրևի առաջին կաթիլների հետ կամ իսպառ կտրվում, երբ վաղ առավոտից տանջող քաղցը դառնում է հուսահատեցնող ու անտանելի:

mayterg-1

mayterg-2

mayterg-3

mayterg-6

mayterg-5

mayterg-4

Գրել կարծիք