Գարնանը սեռական կյանքը սթրեսի փուլում է

Տարվա եղանակներից ամենաշատը գարնանն է սեռական կյանքը ընկնում սթրեսի շրջափուլում:

Sex

Բրիտանացի բժիշկ սեքսապաթոլոգները բացահայտել են, որ տարվա եղանակներից ամենաշատը գարնանն է սեռական կյանքը ընկնում սթրեսի շրջափուլում: Նրանք այս կարծիքին են հանգել, քանի որ միայն գարնան են նկատվում տարբեր հիվանդությունների սրքացումներ, անկում է ապրում դիմադրողականություն և սեքսի հանդեպ հետաքրքրությունը:

«Գարնանը գլուխ են բարձրացնում  նաև սեռավարակները, որոնք հիմնականում արտահայտվում են քորով, մրմռոցով, ծակոցներով, հաճախամիզությամբ, դժվարամիզությամբ և անհարմարավետության զգացումով. Շատ հաճախ դրանք կարող են չարտահայտվել, խոսքը գաղտնի սեռավարակների մասին է, որոնք այնուամենայնիվ իրենց «սև գործն» անում են»,– aroxj.am-ի հետ զրույցում նշել է նաև հայ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Գարնանը սեռական խանգարումների սրացումների անտեսումը  կարող է բերել անպտղության և դառնալ այլ սեռական խնդիրների պատճառ: Մասնագետը խորհուրդ է տալիս ժամանակին քանդել ստեղծված «հանգույցը», դիմել բժշկի օգնությանը և խուսափել համացանցում տարածվող խորհուրդներին հետևելուց ու ինքնաբուժությամբ զբաղվելուց:

Գրել կարծիք