3 իր, որ պետք է անպայման ունենալ այս ամռանը

Ամառային պահարանում պետք է ունենալ վերնաշապիկներ, վառ գույնի պիջակ և հատուկ տաբատներ:

Գունավոր պիջակ, տաբատներ, որոնք ունեն աջից կար-գիծ (брюки с защипами) և թեթև կտորներից նկարազարդ վերնաշապիկներ: Այս եռյակը պարտադիր այն սեղմ ցանկն է, որը պետք է ունենան տղամարդիկ իրենց պահարանում այս ամռանը: Երեք կարևոր հագուստ, որը կարելի է անընդհատ համադրել մեկը մյուսի հետ և ստանալ բազմաթիվ ոճային լուծումներ:

1. Գունավոր պիջակ

Վառ կապույտը կընդգծի Ձեր կերպարը և կառանձնացնի Ձեզ «մոխրագույն» միջավայրից: Ընտրեք դասական աքսեսուարներ և որևէ մեկը չի կարող պնդել, որ դուք խախտել եք գործնական նորաձևության էթիկան:

302753f6e39f506bf4878055e43c6f88

 

2. Տաբատներ, որոնք ունեն առջևից կար-գիծ

Վրան թողած վերնաշապիկը, սպորտային շապիկն ու երկարաթև հագուստները, անգամ զոլավոր շապիկներն այս տաբատների լավագույն ընկերներն են:

4c205cfd41f1656ff7bf4d3720fc325e

3. Նկարազարդ շապիկներ

Ոչ ֆորմալ հանդիպումների, շաբաթ օրը աշխատանքի գնալու, երեկոյան զբոսնելու, ընկերական հանդիպումների համար լավագույն ընտրությունը նկարազարդ և թեթև ու հով կտորներից կարված վերնաշապիկներն են, իսկ մեքենայում կախված պիջակը նրանց հետ միասին կամբողջացնեն գործնական տեսքը:

c177b3d093a6e276b8739d895f75d562

Այս ընտրությունը կատարել է GQ տղամարդկանց համար նախատեսված ամսագիրը:

 

 

Գրել կարծիք