Զգո՛ւյշ, արև է. ինչպե՞ս ճիշտ սնվել ու հագնվել ամռանը

Զգո՛ւյշ, արև է. ինչպե՞ս ճիշտ սնվել ու հագնվել ամռանը

Ամռանը մասնագետները հատկապես կարևորում են սննդակարգը. օգտագործեք թեթև սնունդ` միրգ և բանջարեղեն:

filtro-solar

Ծովափնյա հանգստի մեկնողներին ընտանեկան բժիշկը հորդորում է սահմանել հանգստի ճիշտ ռեժիմ: Առաջին օրն արևի տակ 30 րոպեից ավելի չմնալ, օգտագործել արևապաշտպան քսուքներ և զգուշանալ լողավազաններից: Կարինե Ստեփանյանը հիշեցնում է, որ երեխաների ձեռքերն ու ոտքերն օրական 10-15 րոպե արևի տակ պահելը միանգամայն բավարար է վիտամին D ստանալու:

Անհրաժեշտ է հագնել բաց գույնի, բամբակե հագուստ, կրել գլխարկներ և արևապաշտպան ակնոցներ: Պետք է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես՝ ժամը 12-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, զբոսնել վաղ առավոտյան կամ երեկոյան: Սրանք այն պարզագույն խորհուրդներն են, որ գիտենք գրեթե բոլորս, սակայն միշտ չէ, որ կիրառում ենք:

Juice-Fruit-Summer

Ամռանը մասնագետները հատկապես կարևորում են սննդակարգը. օգտագործեք թեթև սնունդ` միրգ և բանջարեղեն, դեն նետեք ուտելիքը, որի տեսքը կամ հոտը լավը չէ: Եվ ամենակարևորը` մի մոռացեք շատ ջուր խմել, բայց ոչ երբեք` ուտելու ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, քանի որ այդ դեպքում մարսողական համակարգը խաթարվում է:

«Մի լավ հավեսով ուտում են ու մի մեծ բաժակ ջուր խմում… և ամբողջ մարսողական համակարգը վերևից ներքև տուժում է», – նկատում է ընտանեկան բժիշկ Կարինե Ստեփանյանը:

Գրել կարծիք