Գեորգիևյան ժապավեն. Սև ու նարնջագույն հպարտություն

Գեորգիևյան ժապավեն. Սև ու նարնջագույն հպարտություն

Ի նշան քաջության, հիշողության և հպարտության… Եթե երկգույն գծավոր ժապավենով եք, կարող եք և չբացատրել: Հայրենական մեծ պատերազմի խորհրդանիշ դարձած ժապավենն ամեն ինչ կասի Ձեր փոխարեն:

Գեորգիևյան ժապավեն

Գեորգիևյան ժապավենը հաստատվել է Եկատերինա Երկրորդ թագուհու օրոք` 1769 թ. նոյեմբերի 26-ին` ռուս- թուրքական պատերազմի ժամանակ (1768-74 թթ.): Անվանումը ստացել է Սուրբ Գևորգ զորավարի (Георгий Победоносец) անունից: Ժապավենը տրվում էր Ռուսական կայսրությանը հավատարմության և մարտի դաշտում խիզախության համար: Կրողի մահից հետո ժապավենը փոխանցվում էր նրա ժառանգներին: Անպատիվ արարքի դեպքում տերը զրկվում էր պատվո ժապավենից: Ըստ ավանդույթի՝ սև գույնը խորհրդանշում էր տունը, նարնջագույնը՝ կրակը:

Դարեդար

Ռուս-թուրքական պատերազմն ավարտվեց, կայսերական շրջանն էլ, բայց Գեորգիևյան ժապավենը շարունակեց իր հաղթարշավը: Փոքրիկ փոփոխությամբ այն մտավ նաև ԽՍՀՄ պարգևատրման համակարգ: Զինվորներին ու սպաներին պարգևատրում էին Գեորգիևյան ժապավենով՝ հատուկ արարքի կամ ծառայության համար:

tampe

«Հիշում եմ և հպարտանում»

Գեորգիևյան ժապավենը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի տոնակատարությունների բաղադրիչ դարձավ միայն 2005-ին, երբ Ռուսաստանում առաջին անգամ մարդկանց բաժանեցին խորհրդանշական ժապավեններ: Ակցիայի հեղինակը «РИА Новости» գործակալությունն էր:

Գրել կարծիք