Եղանակի տեսություն՝ հենց տանը (տեսանյութ)

Եղանակի տեսություն՝ հենց տանը (տեսանյութ)

Ապակուց ինովացիոն սարքը նման է խաղալիքի, բայց այն տան պայմաններում կարողանում է վիզուալացնել եղանակը:

tempescope_in_bookshelf

Ճապոնացի ինժեներ Քեն Կավամոտոյի հեղինակած Tempescope սարքը միանում է ինտերնետին և տեղեկություն հավաքում սպասվող եղանակի մասին։ Տուփի ներսում ցուցադրվում է ամպամածություն, անձրև և մառախուղ։ Երբ դրսում անձրև է սպասվում, տուփի ներքևի հատվածում հավաքված ջուրը հատուկ խողովակի միջոցով բարձրանում է վեր և կաթիլների տեսքով թափվում: Գոլորշու, լուսադիոդների և ուլտրաձայնային համակարգի միջոցով էլ վիզուալացվում են մշուշն ու կայծակը:

Հեղինակը հրապարակել է իր ստեղծած գաջեթի ծրագրավորման սխեմաները: Այժմ նա դրամահավաքության միջոցով փորձում է զանգվածային արտադրութուն սկսել։

Գրել կարծիք