Հայոց ցեղասպանության մասին՝ արվեստներից ամենաազդեցիկի լեզվով. Սպի

Հայոց ցեղասպանության մասին՝ արվեստներից ամենաազդեցիկի լեզվով. Սպի

Մենք այս ամենը չենք իմացել` սա է եղել թուրք երիտասարդների առաջին արձագանքը:

13Ֆաթիհ Աքընը «Սպին» ստեղծել է հինգ տարում. խոստովանում է՝ բավական ժամանակ պահանջվեց համակարգելու պատմության էջերը, գլխավոր մեղավորներին ու պետական մակարդակով ծրագրված 20-րդ դարի առաջին ցեղասպանության ոճրագործներին: Ծագումով թուրք, գերմանաբնանկ ռեժիսորի ֆիլմը ցուցադրվել է Թուրքիայում, ներկայացվել է հեղինակավոր փառատոներում:

Թուրքիայի մշակույթի նախարարությունը պաշտոնական պրեմիերային ամեն ինչ արեց, որ ֆիլմը դիտի հնարավորին չափ քիչ հանդիսատես: Թուրքիայում ֆիլմը թույլատրվեց դիտել միայն 18-ից բարձր տարիք ունեցող մարդկանց, ֆիլմը դիտելու եկավ 20-25 հազար մարդ:

Ֆիլմը դիտելուց հետո թուրք երիտասարդները սկսել են փորփրել համացանցն ու հասանելի աղբյուրները. մենք այս ամենը չենք իմացել` սա է եղել թուրք երիտասարդների առաջին արձագանքը:


Գրել կարծիք