The Fifth Estate. Ուզո՞ւմ եք պարզել ճշմարտությունը, ինքնե՛րդ պարզեք…

The Fifth Estate. Ուզո՞ւմ եք պարզել ճշմարտությունը, ինքնե՛րդ պարզեք…

Ֆիլմի նախնական անվանումն էր «Մարդը, որը վաճառեց աշխարհը». Ասանժը տվեց իր համաձայնությունը` պայմանով, որ փոխվի անվանումը:

k

«Հինգերորդ իշխանություն». («The Fifth Estate»)

Ռեժիսոր` Բիլ Քոնդոն

Գլխավոր դերերում՝ Բենեդիկտ Քամբերբետչ, Դանիել Բրյուել, Էնթոնի Մաքի

Երկիր՝ Մեծ Բրիտանիա, Բելգիա

Ժանր՝ դրամա, թրիլեր

Ռեժիսոր Բիլ Քոնդոնի «Հինգերորդ իշխանություն»-ը մի քանի շաբաթ առաջ հայտնվեց կինոէկրաններին ու պայթած ռումբի ազդեցություն գործեց կինոաշխարհում: Քաղաքական գործիչները, միմյանց հերթ չտալով, հայտարարում են` ֆիլմը պետք է արգելվի: Ցուցադրմանը դեմ է նույնիսկ ֆիլմի գլխավոր հերոսը` Ջուլիան Ասանժը: Նրա մասին է այս ֆիլմը:

Այս ֆիլմի հիմքում կեղծ փաստեր են: Հեղինակը փորձում է ոչնչացնել ինձ ու իմ կազմակերպությունը,- ֆիլմի պրեմիերայից հետո հայտարարել է Ջուլիան Ասանժը:

1.

Ինչպե՞ս ստեղծվեց վիկիլիքսը, ովքե՞ր ու ինչպե՞ս վաճառեցին պետական գաղտնիքները, ո՞վ է Ջուլիան Ասանժը, և ինչո՞ւ նրա անունը հայտնվեց վտանգավոր մարդկանց ցուցակների առաջատար դիրքերում: Ֆիլմում, որը պատասխանում է բոլոր այս հարցերին, Ջուլիան Ասանժին մարմնավորում է Բենեդիկտ Քամբերբետչը:

«Հինգերորդ իշխանություն»-ը լրտեսական թրիլեր է, հիմքում իրական փաստեր են:

Ֆիլմի նախնական անվանումն էր «Մարդը, որը վաճառեց աշխարհը»: Այն փոխեցին, երբ Ասանժը կարդաց սցենարը, տվեց իր համաձայնությունը` պայմանով, որ պետք է փոխվի ֆիլմի անվանումը: Տարօրինակ է, որ ֆիլմի սկզբնական շրջանում Ասանժն ամեն կերպ աջակցում էր ֆիլմի ստեղծմանը, սակայն պրեմիերայից հետո հայտարարեց` ինքն ուզում է, որ այս ֆիլմը ոչ միայն արգելեն, այլև երբեք չցուցադրեն կինոթատրոններում:

Կինոգետների խորին համոզմամբ՝ ֆիլմի ամենապատասխանատու առաքելությունը բաժին է հասել Քամբերբետչին: Նա ստեղծել է միստիկ, խորհրդավոր և իսկապես լուրջ մարդու կերպար: Քամբերբետչն այլընտրանք չուներ էլ: Ասանժի տեսակն է այդպիսին:

Հեղինակ՝ Լուսին Մկրտչյան

newmag #48

Գրել կարծիք