Ես գրական սևամորթ եմ, անվանե՛ք ինձ ուրվական գրող

Ես գրական սևամորթ եմ, անվանե՛ք ինձ ուրվական գրող

Պոլանսկին ուներ 2 վերջաբան` կա՛մ գլխավոր հերոսը կանհետանար ամբոխի մեջ, կա՛մ այն վերջաբանը, որով և ավարտվում է ֆիլմը:

«Ուրվական գրողը»

(«The Ghost Writer»)

Ռեժիսոր` Ռոման Պոլանսկի

Գլխավոր դերերում՝ Քիանու Ռիվզ, Բոյանա Նովակովիչ, Ջոնաթան Օրսինի

Երկիր՝ ԱՄՆ

Ժանր՝ կենսագրական դրամա

Տարեթիվ` 2009

3

Այս ֆիլմում բացակայում են սպանության, արյան, կրակոցի ու շենքերի փլուզման կադրերը. ոչ մի հատուկ էֆեկտ: Ֆիլմում միայն այն ամենն է, ինչ կարող է ֆիքսել տեսախցիկը: «Ուրվական գրողը» դասական քաղաքական թրիլեր է` նկարահանված Պոլանսկու ձեռագրով ու ամենաիսկական վարպետությամբ:

Իտալացիները «փետրավոր ուրվական» են անվանում գրական սևամորթներին: Գուցե այս արտահայտությո՞ւնն է Պոլանսկուն հուշել նկարել այս ֆիլմը: Ինչպես իրական կյանքում, ֆիլմում նույնպես «փետրավոր ուրվականների» կյանքն ու գործունեությունը ոչ մեկին հայտնի չեն, սակայն նրանց աշխատանքը դառնում է բեսթսելեր կամ նույնիսկ գլուխգործոց:

Մի գրող արդեն մի քանի տարի Բրիտանիայի վարչապետի մասին գիրք է գրում: Սակայն հրատարակումից մի քանի օր առաջ` փառքի նախաշեմին, խորհրդավոր կերպով մահանում է: Որպեսզի ավարտին հասցնեն գիրքը, գրական գործակալությունը վարձում է «ուրվական գրող»: Եվ հենց այդտեղ էլ պարզվում է, որ գիրքը շարունակելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ գրքում պետական գաղտնիքներ են բացահայտված, իսկ այն շարունակողին սպառնում է խորհրդավոր վախճան:

«Ես սովորական բրիտանացի եմ: Տեսնելով ինձ բարում՝ հետո դժվար դեմքս մտաբերեք: Ես անուն չունեմ. իմ գրած գրքերում դրա անհրաժեշտությունը չկա: Ես գրական սևամորթ եմ: Անվանե՛ք ինձ ուրվական գրող»,- ֆիլմը սկսվում է հենց այս նախաբանով, ու միայն վերջում է հասկանալի դառնում դրա իմաստը:

Գրել կարծիք