The New Yorker. Անսովոր, անձնական ու վտանգավոր ֆոտոնախագիծ «Ou Menya»

The New Yorker. Անսովոր, անձնական ու վտանգավոր ֆոտոնախագիծ «Ou Menya»

New Yorker-ի հերթական հոդվածը մի քիչ անձնական, բայց անսովոր ֆոտոնախագծի մասին է:

Բիեկե Դեպորթերին վերջին վեց տարիների ընթացքում անքուն գիշերներ է լուսացրել` լուսանկարելով անծանոթների` մարդկանց, որոնց հանդիպում էր փողոցում, և որոնք պատրաստ էին իրենց դռները բացել Բիեկեի և նրա ֆոտոխցիկի առջև: Այս նախագիծը սկսվեց 2008 թվականին, երբ նա ճամփորդում էր Տրանսսիբիրյան երկաթուղով: Նա ռուսերեն չգիտեր, ուստի ֆոտոխցիկը դարձավ հաղորդակցման միակ միջոցը: Աղջիկն իր հետ էր վերցրել ընկերոջ նամակը: Այն ռուսերեն էր և բացատրում էր Բիեկեի ճամփորդության նպատակը: Աշխատանքը լույս տեսավ գրքի տեսքով, որը կոչվում էր «Ou Menya»: Դեպորթերին 2010 թ. այն տարավ ԱՄՆ` շրջելով ամբողջ երկրով և հավաքելով իր վերջին գրքի հավաքածուն: Վերնագիրն էր` «Ես պատրաստվում եմ այն կոչել Օր»:

Նախագիծը և՛ անձնական է, և՛ մի քիչ անսովոր: Այն ցույց է տալիս Դեպորթերիի՝ սեղմ ժամկետներում վստահություն ձեռք բերելու ունակությունը: Շատ լուսանկարներ արտահայտում են նրա աներևույթ և աննկատ ներկայությունը, թեև նրա հերոսներն ակնհայտորեն անկաշկանդ են սեփական տան պատերի ներսում:

«Ինձ դուր է գալիս գիշերվա մթնոլորտը, երբ մարդիկ գնում են քնելու: Կարծում եմ՝ դա ամենաիրական ժամանակն է: Ոչ ոք չի նայում նրանց, և նրանք դառնում են հենց այն, ինչ կան»,-պատմում է Դեպորթերին: Նրա ստեղծած պատկերների հաջողության հիմքում ընկած է իր աշխատաոճը: «Ես աշխատում եմ հույսեր չկապել լուսանկարելիք պատկերների հետ: Ես այնտեղ եմ նախ՝ որպես մարդ և հետո միայն՝ որպես լուսանկարիչ»:

In-Between-1-

In-Between-13

In-Between-15

In-Between-18

In-Between-22

In-Between-24

 

ՀԵՂԻՆԱԿ` ԺԵՆԵՎԻԵՎ ՖՈՒՍԵԼ

Գրել կարծիք