The NEW YORKER. Blognews ամերիկյան ձևով. Ինչպես են թշնամիները միմյանց share-ում

The NEW YORKER. Blognews ամերիկյան ձևով. Ինչպես են թշնամիները միմյանց share-ում

Ինչպես է ստացվել, որ օնլայն կայքերը տեղադրում են նյութեր, որտեղ հենց նույն այդ կայքերին հեգնում են ու քննադատում: Ահա ամերիկյան փորձը:

Այս շաբաթվա սկզբին Ջոն Օլիվերը HBO հեռուստալիքով առաջին անգամ անդրադարձավ համացանցի խնդիրներին: Հաղորդման ընթացքում ցուցադրված կարճ տեսահոլովակում Օլիվերը ծաղրում էր կայքերը, մասնավորապես «Huffington Post»-ը իր հաղորդումից հատվածներ ներկայացնելու համար, սակայն Օլիվերն իր սատիրան չէր սահմանափակել «Huffington Post»-ով:

Ի պատասխան` «Huffington Post»-ն իր կայքում մի նոր տեսահոլովակ տեղադրեց՝ այս անգամ ավելի մեղմ վերնագրով: Մյուս ինտերնետային կայքերը («Vox»-ը և «Gawker»-ը) հետևեցին Օլիվերի խորհրդին` անդրադառնալով միայն փաստերին և տեղադրեցին տեսահոլովակներ` հիմնված Օլիվերի ցուցումների վրա: Այս պահից սկսած՝ համացանցը պետք է որ ավելի լավ և որակյալ աշխատեր: Ջոն Օլիվերը այդ փուլը հաղթահարեց իր սրամտության և համառության շնորհիվ:

Այս դրվագում կենտրոնական տեղ է զբաղեցնում այն հանգամանքը, որ այդ կայքերը տարածում էին այն լուրերը, որոնցում ծաղրի առարկա էին դառնում հենց իրենք` տարածողները: Սակայն դա դիտարկվում էր մեկ այլ տեսանկյունից. այդպիսով նրանց վրա ուշադրություն էր կենտրոնանում: Ավելի վաղ, երբ Օլիվերը մի ամբողջ հատված նվիրեց տեղական գովազդի խորամանկություններին, քննադատություն պարունակող այդ տեսահոլովակը միանգամից տարածեցին նույն լրատվամիջոցները:

Եթե հետևում եք առցանց լրատվամիջոցներին, դժվար չէ նկատել, որ Օլիվերը շատ կարճ ժամանակում վերածվել է մի քննադատի, որի սուր, հումորով լի կարծիքը (ասենք` ցմահ բանտարկության, ինտերնետային չեզոքության վերաբերյալ) շատ կարևոր է հասարակության համար (նաև քաղաքականությանը վերաբերող հարցերում):

Երբ հաղորդումն առաջին անգամ հեռարձակվեց, կարծում էի` այն չի կարողանալու ներկայացնել շաբաթվա հիմնական իրադարձությունները, քանի որ թողարկվում էր շաբաթական մեկ անգամ: Սակայն հաղորդման հեղինակները ստեղծեցին ամենահաջողված և հումորով լեցուն հաղորդման մի տեսակ, որում Օլիվերը որպես լրագրող և հեղինակ աշխատեց 7 տարի: Հաղորդումը հեռարձակվում էր կիրակի երեկոյան, տեսահոլովակներն էլ հիանալի տարածք էին նոր գաղափարներ փնտրող լրագրողների համար:

oliver

Այս վիճակը շահավետ է բոլոր կողմերի համար: Հաղորդումը մեծ լսարան է ձեռք բերում, HBO-ն գովազդվում է` ցուցադրելով իր ամենահայտնի և կարևոր հաղորդումներից մեկը: Իսկ օնլայն լրատվամիջոցները ներկայացնում են կատակերգական տեսանյութեր և քաղում են դրա պտուղները: Օլիվերը գտնվում է լավագույն դիրքում. նա ծաղրում է լրատվական կայքերը, որոնք իրենց հերթին անդրադառնում են նրա հաղորդմանը, որովհետև դրանք աննկատ թողնելը «թանկ է նստում» նրանց վրա: Փաստորեն Օլիվերը «Haffington Post»-ին չի արգելում տեղադրել իր տեսանյութերը, այլ, հակառակը, հրահրում է անել դա:

Նորությունների այս արագ շրջանառությունը գիշերային հաղորդումների հաջողության նոր ցուցանիշներից է և գուցե ամենակարևորը: Ջիմի Ֆելոնի «Tonight Show»-ն և «Jimmy Kimmel Live»-ը այս առումով ամենահաջողված օրինակներն են.  նրանք հասել են մեծ ճանաչման` հայտնի գործիչների մասնակցությամբ պատրաստելով հետաքրքրիր, յուրահատուկ հաղորդումներ, որոնք բացահայտում են նրանց մարդկային հատկանիշները: Ես նայել եմ տասնյակ նման տեսանյութեր: Բայց մի՞թե դրանով ես դառնում եմ այս հաղորդումների լսարանը կամ, այսպես ասած, երկրպագուն: Գուցե «Twitter»-ի և «Facebook»-ի միջոցով ես վերածվում եմ պարզապես համացանցային ծառայություններ սպառողի: Ես չեմ հիշում, թե վերջին շրջանում երբ եմ որևէ երեկոյան թոք-շոու նայել սկզբից մինչև վերջ:

Այս շաբաթ, երբ ես ցանկանում էի նայել Դևիդ Լեթերմանի հաղորդումը` Ռոբին Ուիլյամսի հիշատակին նվիրված, այն «Google»-ով փնտրեցի և դիտեցի որպես «Hollywood Reporter»-ի կայքում տեղադրված YouTube-յան տեսանյութ: Այսօր, երբ ես իմացա, որ Ջոն Սթյուարտը վերադարձել է արձակուրդից և հաղորդում պատրաստել Ֆերգյուսոնում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, տեսանյութը գտա «Talking Points Memo»-ում, որն այն վերցրել էր «Comedy Central»-ից: Դրա պատճառը կայքերում տեղադրված տեսանյութերի վերնագրերն էին, որոնք գրավեցին իմ ուշադրությունը: Ես ցանկանում էի դիտել այդ տեսանյութերը, և համացանցում գտնելը դա անելու ամենահեշտ տարբերակն է: Բայց Օլիվերը ճիշտ է նշում, որ պարզապես հիմարություն են կայքերի` իրեն ուղղած մեղադրանքները, թե իբր նա ուզում է նսեմացնել իրենց: Օլիվերը պարզապես կատակ է անում: Բայց դրա կարիքն էլ չկա: «Huffington Post»-ն անհանգստանում էր, որ իր «Ջոն Օլիվերը փայտով մի քանի անգամ խփեց պինյատային» վերնագիրը ձանձրալի է հնչում, բայց այն «Google»-ի բերած առաջին հիմնական տողերի մեջ է, քանի որ պարունակում է բոլոր կարևոր բառերը:

Գուցե իրո՞ք Օլիվերն ավելի շուտ ինտերնետային աստղ է, քան հեռուստատեսային, ինչպես ինքն է նշել, բայց դա որևէ նշանակություն չունի (գոնե նրա երկրպագուների համար): Դա կարող է կարևոր լինել HBO-ի համար: Ընկերությունը գործում է վճարովի լսարան ունենալու սկզբունքով և դժկամությամբ է անվճար տեսանյութեր տարածում: Եթե Օլիվերի հաղորդումը ցուցադրելը ընկերության համար գովազդվելու միջոց է իր լսարանը ընդլայնելու և բաժանորդների քանակն ավելացնելու նպատակով, ապա այն պետք է շարունակի Օլիվերի հաղորդման տարբեր հատվածներ անվճար տարածելու պրակտիկան: Բայց հունիսին, երբ տեսաքննադատ Ալան Սեփինուոլը Օլիվերի ռազմավարության մասին հարց ուղղեց HBO-ի շուկայագիտության գլխավոր մասնագետին, նա ընդգծեց, որ «YouTube»-ում տեսանյութերի տեղադրումը նոր հաղորդումը հայտնի դարձնելու լավ միջոց է:

Հեղինակ` Յան Քրոուչ

Գրել կարծիք