Նրանց կյանքի պայքարը. The New Yorker

Քրդական բանակը հայտնի էր իր վայրագությամբ, նրա զինյալներին անվանում էին փեշմերգա՝ մահապարտ:

Քրդական բանակի նախկին հրամանատար Նաջաթ Ալի Սալեհը հոկտեմբերի 8-ի երեկոյան կանչվել էր Իրաքի հյուսիսային շրջանները գրաված քրդական ինքնավար բնակավայրերի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման: Պարտիզանական պայքարի մեծ փորձ ունեցող Բարզանին անհանգստացած էր. դրանից 24 ժամ առաջ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) զինյալներն ավերել էին քրդական տարածքները: Զինված գործողությունները սկսելով Իրաքի արևմտյան հատվածից ու գրավելով Մախմուր և Սինջար քաղաքները՝ նրանք կանգ էին առել մայրաքաղաք Էրբիլից 15 կմ հեռու գտնվող ավանում:

1

Քրդական բանակը տարածաշրջանում հայտնի էր իր վայրագությամբ, նրա զինյալներին անվանում էին փեշմերգա` մահապարտ. պարտությունը նրանց համար նվաստացում էր: «Մենք լիովին անպատրաստ էինք դիմակայել նրան, ինչ պատահեց»,- ասաց ինձ Սալեհը:
Սադդամ Հուսեյնի դեմ պայքարող քրդական պատերազմի վետերան Սալեհը կրկին ծառայության էր կանչվել: Նրան հանձնարարված էր հետ վերցնել Մախմուր քաղաքը ու հետ մղել ԻԼԻՊ-ի զինյալներին: Աշխատելով շատ արագ՝ Սալեհը հավաքեց մի քանի հազար զինվորներին ու կարողացավ մեկ օր անց հետ վերցնել գրավված քաղաքը, իսկ հաջորդ մի քանի օրերի ընթացքում վերցրեց ևս 2 տասնյակ գյուղեր և քաղաքներ` գերի չվերցնելով ոչ մի զինյալի. միայն մահ:
ԻԼԻՊ-ի և քրդական բանակի բախումների ճակատը 1000 կմ երկարությամբ ձգվում է Իրաքի հյուսիսարևելյան հատվածում` հատելով Քուրդիստանի տարածքը, որի անկախության համար են քրդերը պատերազմում: Ամբողջ Մերձավոր Արևելքում ապրում է ավելի քան 300 միլիոն մարդ, որոնց մեջ քրդերն աշխարհի ամենամեծ էթնիկ խումբն են` առանց սեփական պետության: Իրաքյան Քուրդիստանում ապրում է այդ 300 միլիոնի մեկ քառորդը: Այն փակ տարածք է Թուրքիայի, Իրանի և Իրաքի արանքում: Բաղդադի կառավարության համար անընդունելի է քրդերի անկախացումը:

6
ԻԼԻՊ-ի առաջխաղացումը քրդերի համար ռիսկային է, բայց նաև նոր հնարավորություններ է ընձեռում նրանց: ԻԼԻՊ-ի բանակը, դուրս գալով Սիրիական անապատից, հունիսին մոտեցավ Իրաքի երկրորդ քաղաքին` Մոսուլին: Իսլամիստական ուժերն իրենց վերահսկողությունը հաստատեցին այստեղ, իսկ իրաքյան բանակը փախուստի դիմեց` տարածաշրջանը թողնելով բախտի քմահաճույքին: Քրդերը, օգտվելով ստեղծված քաոսից, զավթեցին մեծ տարածքներ, որոնք պատկանում էին և´ Քուրդիստանին, և´ Իրաքի կառավարությանը: Քաղաքական կլիման` ձեռք բերված նոր տարածքներով, անկախության համար խոստումնալից էր թվում: Տարածաշրջանը նաև նոր տնտեսական հզորություն էր ձեռք բերում վերջին տասնամյակում հայտնաբերված նավթի հսկայական պաշարներով: Բարզանին քրդական խորհրդարանին հուլիսին խնդրել էր պատրաստվել ինքնակառավարման քվեարկության: «Եկել է ժամանակը, որ ինքներս որոշենք մեր ճակատագիրը, և պետք չէ սպասել, որ ուրիշները դա անեն մեր փոխարեն»,-ասել է Բարզանին:
2003 թվականից, երբ ԱՄՆ-ն, ավերելով Իրաք պետությունը, սկսեց միլիարդավոր դոլարներ ծախսել նորը կառուցելու համար, քրդերը նրանց նվիրյալ դաշնակիցներն էին: Երբ ամերիկյան ուժերը 2011 թվականին հեռանում էին Իրաքից, քրդական տարածքում ամերիկացի որևէ զինվոր չզոհվեց: Երբ Իրաքի մեծ մասը կործանման եզրին էր, միայն քրդական շրջանակները հասկացան ԱՄՆ նախագահ Բուշի երազանքը, հասկացան, թե նա ինչու էր հրամայել գրոհել Իրաքը` մեծ մասամբ ժողովրդավարական և աշխարհիկ, տնտեսապես բարեկեցիկ երկիրը: Նախագահ Օբաման Times-ին տված հարցազրույցում նշել էր, որ քրդական կառավարությունը «գործում է այնպես, ինչպես մենք կցանկանայինք տեսնել այն»:

2

Քրդական բանակը ԻԼԻՊ-ի դեմ պայքարում մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ օդային և ցամաքային ուժերից: Նախագահ Օբաման օգոստոսին կարգադրել էր քուրդ զինյալներին զենք մատակարարել գաղտնի: Օգոստոսի վերջին քրդական ուժերն արդեն հետ էին գրավել ԻԼԻՊ-ին ենթարկված տարածքների մեծ մասը:
Օբաման հանրությանը դիմելիս շատ զգուշավոր էր, բայց ակնհայտ էր, որ նրա վարչակազմը քրդերից ակնկալում է երկու կարևոր և անհամատեղելի գործողություն: Առաջին՝ լինելով այս քարոզարշավում կարևոր դաշնակից` ոչնչացնել ԻԼԻՊ-ը` իր ռազմական ֆինանսավորմամբ և սարքավորումներով: Երկրորդ՝ դիմակայել առանձնացող իրաքյան պետությանը: Վաշինգտոնը հստակ ընկալում է, որ եթե տարիներով անկախության ձգտող Քուրդիստան պետությունը դառնա իրական, ապա Իրաքում ազգակերտման ամերիկյան 20-ամյա նախագիծը հօդս կցնդի: Քուրդ առաջնորդներն էլ քաջ գիտակցում են, որ ԻԼԻՊ-ի առաջխաղացումնու Սիրիայում տարիներ ձգվող անկայունությունը տարածաշրջանը տանում են դեպի անհայտություն…

Շարունակելի…

Հեղինակ` Դեխթեր Ֆիլքինզ


newmag #53

Գրել կարծիք