Ովքե՞ր են մեզ ծանոթ գրչուհիները. Կինն ու գրիչը

Ովքե՞ր են մեզ ծանոթ գրչուհիները. Կինն ու գրիչը

21-րդ դարում կանայք ոչ միայն Նոբելյան դափնիների համար մրցակցեցին, այլ նաև իրենց գրչով դարձան միլիոնատիրուհիներ:

quill-ink-pot-and-poetry-bookԿին գրողները համարձակվեցին իրենց մասին բարձրաձայնել 19-րդ դարավերջից: 20-րդ դարը կանանց իրավունքների և հավասարությունների ամրագրման ժամանակահատվածն էր: 21-րդ դարում կանայք ոչ միայն Նոբելյան դափնիների համար մրցակցեցին տղամարդկանց հետ, այլ նաև իրենց գրչի շնորհիվ դարձան միլիոնատիրուհիներ:

jasna.

Ժերմեն դե Ստալ. «Կորիննա, կամ Իտալիա». Germaine de Staël “Corinne, or Italy”

Նրան ատում էր Նապոլեոնը, պաշտում էր Պուշկինը: Աննա Լուիզա Ժերմեն դե Ստալը հայտնի էր ոչ միայն գրական ստեղծագործություններով: Նա մեծ ներդրում ունի փիլիսոփայության և հանրապետական լիբերալիզմի զարգացման գործում: Մադամ դե Ստալի հերոսուհին անգլիացի լորդի և իտալուհու դուստրն է: Նա կրթված է, սրամիտ, երգում է և պարում, նաև բանաստեղծություններ գրում: Իզուր չէ, որ նրան Կորիննա են անվանել` հին հունական պոետուհու պատվին: Բայց ամբողջ հմայքով հանդերձ Կորինան չի կարողանում գրավել սիրելիի սիրտը: Լորդ Ներվիլին վախեցնում է նրա ազատատենչ բնույթը:

“Wuthering Heights”

Էմիլի Բրոնտե. «Մոլեգին հողմերի դարավանդ». Emily Brontë “Wuthering Heights”

Ամենահակասական դասական սիրավեպն է: Կամ հավանում են այն, կամ զզվում են այս գրքից: Ընդ որում երկու դեպքում էլ ընթերցողները նույն հիմնավորումներն են բերում: Վեպ-հանելուկ է, վեպ-կործանում, կիրք և կլանում: Քեթրինը, հասարակության դոգմաների ճնշման տակ, ամուսնանում է` չսիրելով: Հեթքլիֆը չարացած է ամբողջ մարդկության վրա` սիրելիից բաժանման համար, նրա ատելությունը ամենակուլ է: Բրոնետեն Քեթրինի ու Հեդքլիֆի պատմությամբ ցույց է տալիս, որ սերն ու ատելությունը նույն բնույթն ունեն` ավերիչ են:

Margaret Mitchell “Gone with the wind”

Մարգարեթ Միտչել. «Քամուց քշվածները». Margaret Mitchell “Gone with the wind”

Նա սկսել է գրել վաղ տարիքից։ Օրագրեր էր պահում և կազմում էր դրանք։ 8 տարեկանում ուներ իր սեփական «հրատարակչությունը»։ Հետագայում Մարգարեթը իր գրքերը գրում էր հենց իր կարած օրագրերում:  Մարգարեթն իրեն անվանում էր «անբարեխիղճ սիրախաղ անող»: Ատլանտայի սոցիալական շրջաններում նա հայտնի էր իր կոկետությամբ։ 1920-ականների սկզբին Միտչելը սկսում է Նյու Յորք Սիթիի գրախանութներից գնել միմիայն էրոտիկ գրականություն։ Նա հետաքրքրված էր սեքսուալ փորձառության բոլոր տարբերակներով։ Այդ տպավորություններով էլ գրեց աղջիկների սիրելի «Քամուց քշվածները»:

Sylvia Plath “Bell jar”Վիրջինիա Վուլֆ. «Օրիորդ Դելուեյ». Virginia Woolf. “Mrs. Dalloway”

Վիրիջինիա Վուլֆի գրելաոճը նման է Մոնեի կտավներին: Մոտիկից` լղոզված, գունավոր կետեր են, 10 քայլ հետ ես կանգնում…  ու, ահա, Բոնդ Սթրիթը, հետպատերազմյան աղմկոտ Լոնդոնը, ծաղկավաճառի բազմաբույր կրպակը: …Իսկ Կլարիսան հյուր ունի: Հին ընկերը` Փիթերն է եկել Հնդկաստանից: Ինչո՞ւ նա այն ժամանակ չամուսնացավ Փիթերի հետ: Հիմա Կլարիսան մոտենում է 50-ի շեմին, իսկ Փիթերը սիրահարված է ուրիշին: Դեպրեսիա, դրամատիզմ ու անիմաստ անցնած կյանք`Վուլֆին պետք է կարդա յուրքանչյուր աղջիկ ու կին:

plath_2473571b

Սիլվիա Պլատ. «Ապակե անոթը». Sylvia Plath “Bell jar”

Ամերիկյան գրականության ֆեմինիստուհու միակ արձակ ստեղծագործությունն է: Գեղարվեստական ինքնակենսագրություն է: Սիլվիան պատմում է 19-ամյա աղջկա մասին, որն ունի լավ ծնողներ, որն իրեն փնտրում է մասնագիտական ասպարեզում, երիտասարդ է և լի կյանքով: Եվ մի օր հայտնվում է «ապակե անոթի» մեջ: Դեպրեսիան է, որը Պլատի հերոսուհուն դրդում է ինքնասպանության փորձերի: Վեպում ամեն ինչ այդքան վատ չէ: Այստեղ դեռ հույս կա: Մահն այդքան շատ չէ, որքան Սիլվիայի իրական կյանքում: Իրականում Սիլվիա Պլատին ի վերջո ինքնասպանության քայլից ետ չպահեցին ոչ երեխաները, ոչ ամուսինը:

Zelda Fitzgerald “Save me the waltz”

Զիլդա Ֆիցջերալդ. «Փրկիր ինձ, վալս». Zelda Fitzgerald “Save me the waltz”

Նա ջազ դարաշրջանի իդեալական կնոջ մարմնացումն էր: Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն իր վեպերում իր հերոսուհիներին կնոջ նմանությամբ էր կերտում: Զելդան էլ հեռու չէր գրական տաղանդից: Եվ նրա միակ գիրքը դրա ապացույցն է: Չփորձելով հասնել ամուսնու փառքին ու առավել ևս չկրկնօրինակելով` Զելդան գրել է ինքնատիպ կենսագրական իր և Ֆրենսիսի մասին: Հոգնեցուցիչ են աղմկոտ երեկույթները, անիմաստ է բարձրաշխարհիկ կյանքը, դժվար է կեղծ ժպտալը. Զելդան փրկվելու փորձ է անում պարով:

Françoise Sagan “Un certain sourire”

Ֆրանսուազ  Սագան. «Առեղծվածային ժպիտ». Françoise Sagan “Un certain sourire”

Նուրբ է, ֆրանսիական և չափազանց կանացի: Սկանդալային ֆրանսուհու այս  գիրքը հեշտ ընթեռնելի է, լի է անհասկանալի, լուսավոր թախիծով և ապատիայով: Սիրո պատմություն է, որն ապագա չունի: Ուղղակի ինքնամոռացում է, ինքնակամ խաբեություն` առանց մի գրամ հույսի: Եթե հիասթափված եք Սագանի «Բարև, թախիծի» մակերեսայնությունից, մադամ Ֆրանսուազն առեղծվածային ժպիտով կզարմացնի անսպասելի խորաթափանցությամբ և նրբաոճ գրականությամբ:

alice

Էլիս Մունրո. «Չափազանց շատ երջանկություն». Alice Munro. “Too much happiness”

Կարճ պատմվածքի վարպետը` Նոբելյան Կոմիտեն այսպես է կանադուհուն բնորոշել նրան` հեղինակավոր մրցանակը շնորհելիս: Մունրոյի արձակում չկա ոչ մի ավելորդ բառ, տառացիորեն` ոչ մի: Իսկ մնացած բառերն այնպես են նկարագրում պատմությունը, որ դրանից երկար ժամանակ իրականություն վերադառնալը դժվար է: Ուղղակի այն պատճառով, որ Էլիս Մունրոն չափազանց իրական է գրում: Նրա պատմվածքները երազիդ են գալիս, մտքումդ են ամեն տեղ, օդի և ջրի պես լցնում են շուրջդ: Նրա հերոսուհիները տխուր են, շատ հոգսեր ունեն, դժվար կյանք են ապրում, բայց չեն դադարում կին լինել:

rowling-casual_2374285b

Ջոան Ռոուլինգ. «Պատահական թափուր տեղ». Joanne Rowling “Casual vacancy”

Հարի Փոթերի կախարդական աշխարհից հետո Ջոան Ռոուլինգը որոշեց գրել վեպ` մեր աշխարհի մասին: Ընտրեց գրական կեղծանունը` Ռոբերտ Գելբրեյթ, և անցավ գործի: Ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ. սա է ժամանակակից աշխարհի կարգախոսը: Մարգինալները, թմրամոլները, ալկոհոլիկները, մարմնավաճառները պետք չեն  առողջ հասարակությանը, նրանք չեն տեղավորվում գեղեցիկ բեմադրված առօրյայում: Նշանակում է պետք է ազատվել նրանցից, շպրտել դուրս, փակել բուժհաստատությունները, որտեղ ապաքինվում են այդ մարդիկ: Ջոան Ռոուլինգը հմտորեն վերապատմել է աստվածաշնչյան Բարի սամարացու պատմությունը, միայն թե դեկորացիան է այլ,  21-րդ դարի անգլիական արվարձան է, Դիկենսի և Հարդիի վիկտորիանական հասարակարգը, և այս ամենը` դետեկտիվ ժանրում:

download

Մարգարետ Մաձանտինի. «Ոչ ոք չի կարող փրկվել մենակ». Margaret Mazzantini. “Nessuno si salva da solo”

Մարդիկ ինչ հիմար են: Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ են միշտ ամեն ինչ կործանում. Մաձանտինիի տողատակում անընդհատ այս հարցն է հնչում: Սիրահարվեցին, ժպտացին միմյանց, համբուրվեցին, տրվեցին սիրուն, երեխա ունեցան: Հետո  տնային մաքրության հոգնությունը, արդարացված կամ անարդար մեղադրանքները` «դու ինձ ոչ մի բանում չես օգնում», ամեն օր կենցաղում մաշվող սերը, մանր վիրավորանքները… ո՞վ է սրա մեղավորը, ո՞վ պետք է կանգ առնի: Ու ոչ ոք չի անում առաջին քայլը, ոչ ոք չի ուզում փրկել մենք-ը: Ժամանակակից Իտալիայի ամենահայտնի գրողը բարձրացնում է շատ արդիակական հարց. հնարավո՞ր է, արդյոք, բաժանումից հետո նորից սկսել համատեղ կյանք:

 

 

Գրել կարծիք