Գնել Նալբանդյան. Վերջնակա՞ն է աշխարհի վերջը

Գնել Նալբանդյան. Վերջնակա՞ն է աշխարհի վերջը

newmag-ի գլխավոր խմբագրի խոսքն սպասվող աշխարհի վերջի, հավանականությունների ու շարունակվող սպասումների մասին է:

2015 թվականը հայերիս համար սկսվել է ոչ այնքան ուրախ նոտայով: Գուցե այն պատճառով, որ 1915-ի վերհուշը մղում է տխուր խոհերի ու հետևությունների: Դժբախտության ցիկլայնության թեզը ճնշում է իր անխուսափելիությամբ, դառը փորձը, առավել ևս`համազգային նշանակության դառը փորձը` հուսահատեցնում: Մենք միշտ երազել ենք նախապես ճշտել, թե, ի վերջո, ստույգ ե´րբ է ավարտվելու մեր տիեզերական և զուտ մարդկային երջանկությունը: Աշխարհի վերջը աշխարհի համար տարբեր վերջնաժամկետներ է ունեցել:

2000 թվականից այս կողմ այն ասոցացվում էր համակարգչային կոլապսի հետ, 2-րդ լուսնի հայտնվելու հետ, Հիսուսի 2-րդ հարության հետ, մոլորակների շքերթի հետ, Տաուտատիս աստերոիդի աղետալի հարվածի հետ, տիեզեքի սև խոռոչում ներծծվելու վտանգի հետ, հարավային և հյուսիսային բեևեռների միատեղման կանխորոշման հետ: 2006-ին մոլորակը շունչը պահած սպասում էր Իկար երկնաքարին, 2006-ի 6-րդ ամսվա 6-ին` 666-ի արշավանքին, 2007-ին` առեղծվածային Նիբիրուին, 2008-ին` Մեծ ադրոնային կոլայդերի աշխարհակործան գործարկմանը, 2012-ի դետեմբերի 23-ին` մայաների օրացույցի ավարտին, 2014-ի փետրվարի 22-ին` վիկինգյան ապոկալիպսիսին:


Գնել Նալբանդյան. Մայրիշխանությունն իրականում դեռ չի ավարտվել

Գնել Նալբանդյան. Գնոստիցիզմը և գնոստիկները

Գնել Նալբանդյան. Ցեղասպանությունը` շարունակելի. Թուրքիան միակը չէր ու չէ


2021-ը վերջին ժամկետն է մեր մոլորակի մագնիսական դաշտի ինվերսիայի համար: 2029-ին երկրին կմոտենա բախտորոշ Ապոֆիս երկնաքարը` 2036-ին հողագնդին բախվելու մեծ ակնկալիքով: 2060-ին աշխարհի վերջն է լինելու՝ ըստ Նյուտոնի հաշվարկի: 2242-ին կավարտվի Արեգակի դարաշրջանը, և Երկիրը կկործանվի: Եթե այս ամենը չլինի, պետք է սպասենք Նոստրադամուսի կանխատեսած 3797 թվականին:

Բայց եթե այդ վերջնաժամկետից հետո էլ հիասթափություն ապրենք, երկար չենք տրտմի, քանի որ նախանշված է. Արեգակի կենտրոնում խմորվող ջրածնային վառելիքի ջերմամիջուկային ռեակցիաները 5 միլիարդ տարի հետո կավարտվեն, Արեգակը կդառնա կարմիր հսկա, նրա տրամագիծը կհասնի Երկիր մոլորակին, և մեր հարազատ երկնային լուսատուն վերջապես կուլ կտա մեզ:

Իսկ մինչև այդ` հաճելի ժամանց, տիկնա՛յք և պարոնա՛յք:

Գրել կարծիք