Ո՞ր աքսեսուարն է տղամարդուն լուրջ և կոկիկ տեսք հաղորդում (տեսանյութ)

Ո՞ր աքսեսուարն է տղամարդուն լուրջ և կոկիկ տեսք հաղորդում (տեսանյութ)

Ըստ հոգեբանների՝ փողկապով կարելի է որոշել տղամարդու բնավորությունը, այն մատնում է նաեւ հոգեվիճակը:

Ties

17-րդ դարից մինչև մեր օրերը փողկապը համարվում է նորաձև, տղամարդուն լուրջ եւ կոկիկ տեսք հաղորդելու ամենակարեւոր աքսեսուարը: Ըստ հոգեբանների՝ փողկապով կարելի է որոշել տղամարդու բնավորությունը: Այն մատնում է նաեւ հոգեվիճակը:

Որպես կանոն, հումորով և ինքնավստահ տղամարդիկ գերադասում են վառ նախշերով փողկապներ: Միագույն, մոխրագույն եւ սեւ փողկապներ նախընտրում են կարգ ու կանոն սիրող տղամարդիկ:

Եթե վերնաշապիկը մուգ է փողկապից, ուրեմն տղամարդն աչքի է ընկնում ագրեսիվությամբ: Վառ կարմիրը բնորոշում է տղամարդու էներգետիկ և խանդավառ բնավորությունը և փառքի ձգտումը:

tie-knots

Ժամանակները փոխվում են, ժամանակների հետ փոխվում են նաեւ փողկապներ կապելու ձեւերը: Փողկապի դասական կապին զուգահեռ կա նաև ոճաբանների մշակած նորաոճ հանգույցներ:

Գրել կարծիք