Times. 2015 թվականի 25 լավագույն նորարարությունները

Times. 2015 թվականի 25 լավագույն նորարարությունները

Կարող եք պատկերացնել օվկիանոսների համար փոշեկուլ, թվային ստետոսկոպ կամ սեղանի ԴՆԹ լաբորատորիա ու կանանց համար նախատեսված հատուկ ներքնաշոր…

Ամեն տարի «Times» ամսագիրը ներկայացնում է այն նորարարությունների ցանկը, որոնք դարձնում են մեր կյանքն ավելի հարմարավետ, երբեմն էլ` ավելի զվարճալի: Եկեք տեսնենք, թե այս տարի ինչե՞ր են ընդգրկված այդ ցուցակում:

Hoverboard

best-inventions-201604«Hoverboard»-ը թարգմանաբար նշանակում է «բոց»: Այն ստացել է «Տարվա ամենահայտնի արտադրանք» տիտղոսը: «Hoverboard»-ի երկրպագուներից են` Ջիմմի Ֆալլոուն և Քենդալ Ջեները:

«Hoverboard» քշելիս` սարքը օգտագործում է 1 զույգ էլեկտրական հոլակներ` յուրաքանչյուրը մարդու ամեն ոտքի տակ, որպեսզի ինքնաբերաբար հավասարակշռություն պահպանի: Այն կառավարվում է մարդու մարմնի քաշի տեղափոխմամբ: Շնորհիվ այդ փաստի`այն վարելիս կարելի է կիրառել տարբեր հնարքներ և նույնիսկ պարել:

«Hoverboard»-ը կարող է դառնալ նոր փոխադրամիջոց քաղաքում երթևեկելիս կամ համալսարաններում: Արժե 350-1700 դոլար:

 

Ստորգետնյա զբոսայգի

lowline_1448888352Դեն Բարաշը և ճարտարապետ Ջեյմս Ռեմսին փորձում են լքված գետնանցումը վերածել ծաղիկներով, բուսականությամբ հարուստ մի զբոսայգու, որը գտնվում է Նյու Յորքում և կանվանվի Lowline և այն կլուսավորվի արևի լույսով:

Սա հնարավոր է շնորհիվ «միջնորդավորված արևի լույսի», որ հավաքվում է հարևան շինությունների տանիքների վրա արևի արտացոլվող լույսից և ուղղվում է դեպի այս գետնանցումը: Զբոսայգու նախագիծը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է 70 միլիոն դոլար գումար:

 

Սենսոր, որ որոշում է սնձանի ( глютен ) առկայությունը

nima_1448888710-630x354Միլիոնավոր մարդիկ, ովքեր տառապում են սպիտակուցային գերքանակությունից և մտահոգված են այն հարցով, թե որքա՞ն սպիտակուց են պարունակում ռեստորանային ուտեստները, այս սարքի օգնությամբ ցանկացած վայրում կարող են այն պարզել հեշտությամբ: Sensor Nima-ն , որ վաճառքի դուրս կգա մյուս տարի, թույլ կտա ստուգել ուտելիքում և խմիչքում առկա սպիտակուցների քանակը ընդամենը 2 րոպեում:

 

Here Active Listening ականջակալներ

here_1448889385Եթե հայտնվել եք այնպիսի վայրում, ուր անտանելի աղմուկ է, ունեք ընտրության երկու հնարավորույթուն` փակել ականջները կամ համակերպվել: Իսկ ի՞նչ կասեք, եթե հնարավոր լինի խլացնել ամենատհաճ ձայնը` շարունակելով լսել մյուսներին: Կամ պարզապես կարողանաք ցածրացնել նրա ձայնը, ինչպես հեռուստացույցինը: Դա հնարավոր կլինի իրագործել «Here Active Listening»  ականջակալների շնորհիվ, որն առաջարկում է «Labs» ընկերությունը: Ի տարբերություն նմանտիպ այլ սարքերի, այն, ունենալով սմարթֆոնի հնարավորություններ, թույլ է տալիս օգտագործողին վերացնել այն ձայները, որը նա ցանկանում է հեռացնել: Օրինակ, հնարավոր է մետրոյի կայանում հանգիստ զրուցել` խլացնելով գնացքների ձայնը:

 

Թվային ստետոսկոպ

eco-core_1448890654-630x454Միացնելով «Eko Core»-ը սովորական ստետոսկոպին` հնարավոր է տեսնել սրտի աշխատանքը սմարթֆոնի էկրանին: Այնուհետև ծրագիրը վեր է լուծում այդ ձայնը և համեմատում է նախորդ ստուգումների հետ, որն էլ կօգնի բժշկին գտնել սրտի աշխատանքի` նորմայից շողվող դեպքերը:

Այժմ այն փորձարկվում է  Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանում:

 

 

Մակարոն, որը հաղորդում է էներգիա 

banza_1448891285-630x420Այն պատրաստվում է ոչ թե ցորենից, այլ թուրքական ոլոռից: «Banza»-ն  (ganbanzo բառի կրճատ ձևն է, որը թուրքական ոլոռի մի տեսակն է) պարունակում է 2 անգամ ավել սպիտակուց և ավելի քիչ ածխաջրեր և ճարպեր:

Այն վաճառքի է դուրս եկել անցյալ տարի ԱՄՆ-ի խանութներում: Իսկ այժմ կարելի է գնել ավելի քան 17. 000 խանութներից:

 

Սեղանի ԴՆԹ լաբորատորիա 

juno_1448891218ԴՆԹ-ի թեստ անցկացնելը մի ամբողջ օր կարող է տևել: «Juno»-ն 3 անգամ կրճատում է այս գործընթացը, որը հեշտացնում է բժիշկների գործը: Հաջողության բանալին «Fluidigm»-նն է, որը կարող է զննել ջրի կաթիլից 1000 անգամ փոքր մասնիկներ:

 

 

Տուն, որն օգնում է անտուն մարդկանց կյանքը սկսել զրոյից

star-apartments_1448891221Հայտնի «Star Apartments»-ը գտնվում է Լոս Անջելեսում: Կառույցը բաղկացած է 102 բնակարաններից, 4 սանդղակաձև տանիքներից: Առաջին հարկում կա կլինիկա, այգի և այլն: Շենքն աչքի է ընկնում իր հատուկ դիզայներական լուծումներով, իսկ նպատակը մեկն է` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց կրկին օգնել ոտքի կանգնել, կրթել, բուժել կամ այլ կերպ աջակցել ու օգնել կյանքը սկսել նորից:

 

 

Անվտանգ բեռնատար

safetytrack_1448891547-630x304Ամեն տարի հազարավոր մարդիկ մահանում են պատահարներից, այն էլ մեծ բեռնատարների պատճառով: «Samsung»-ը  և «Leo Burnett» գովազդային կազմակերպությունը գտել են խնդրի լուծումը: Բեռնատարի հետին մասում ամրացված են 4 մեծ էկրաններ, որոնցով հստակ երևում է, թե ի՞նչ է կատարվում բեռնատարի առջևում: Սա հատկապես կարևոր հայտնագործություն է Արգենտինայի համար, որտեղ փողոցները չափազանց նեղ են:

 

Երեխայի ինքնազգացողությունը արձանագրող հարմարանք

e7ac9d9d205fbc33995697f6fc892857_1448891995-630x514«Sproutling» ընկերության արտադրանքի շնորհիվ  ծնողներն այլևս կարող են չանհանգստանալ այն հարցով, թե արդյո՞ք ամեն-ինչ լավ է իրենց երեխայի հետ: Խնդիրն արդեն լուծված է. թվային նոր սարքը ամրագրում է երեխայի սովորությունները, չափում ձերմությունը, իրավիճակը սենյակում, կարողանում է անգամ արձանագրել, թե ե՞րբ է նա արթնանում և թեթ սարքը կարծի, որ երեխային վտանգ է սպանում, ծնողի հեռախոսին ուղարկում է շտապ ազդանշան:

 

 

Ամենագնացների (դրոն) օդանավակայան

dron_1448891966-e1448898951667 (1)Amazon և Google ընկերությունները երազում են ապրանքներ առաքել առանց օդաչուների, ասել է թե դրոններով: Սակայն որտեղ կարող են նրանք կայանել իրենց ամեանագնացները: Foster + Partners ընկերությունը Ռուանդայում նախատեսում է ավարտին հասցնել 2020 թվականին նմանատիպ նոր օդանավակայան: Այն կտա հնարավորություն տեղափոխել արտադրանքներ, դեղօրայք, էլէկտրոնիկա և այլ ապրանքատեսակներ և միայն ամենագնացներով:

 

Ներքնաշոր «այդ օրերի» համար

panties_1448892799-630x385 (1)Տարիներ շարունակ կանայք հատուկ օրերի համար օգտվում են միջադիրներից, որոնք երբեմն այդքան էլ արդյունավետ չեն և ստիպում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին որոշ իրավիճակներում կարմրել:

Խնդիրն արդեն լուծված է: Miki and Radha Agrawal քույրերը Շրի Լանկայից առաջարկում են հատուկ ներքնաշորեր, որոնք փոխարինում են միջադիրներին:

 

 

Մահճակալ տուփի մեջ

bed_1448892666-630x390Ներքնակ գնելը բավականին երկարատև և նյարդայնացնող գործողություն է: Տեսնելով մեծ տեսականի` հաճախորդը մոլորվում է: Այս հարցին լուծում կարող է լինել միայն մեկ տեսակի ներքնակ առաջարկելը: Այն հարմարավետ է, մատչելի, և հնարավոր է պատվիրել օնլայն: 100 օրվա ընթացքում հնարավոր է այն հետ վերադարձնել, եթե Ձեզ դուր չի եկել: Ենթադրվում է, որ այս տարի Casper ներքնակների վաճառքը կկազմի 75 միլիոն դոլար:

 

 

Վիրտուալ վրձին և կտավ

apple_1448892844-630x299Ուղիղ 450 տարի առաջ ստեղծվել է մատիտը: Ժամանակի հետ այն դարձավ այնքան հասարակ մի առարկա, որ սկսեցինք չնկատել, թե ի՜նչ հիանալի իր է այն:

Apple Pencil-ը հնարավորույթուն է տալիս օգտագործողներին նկարել և գրել էկրանին այնպես, ինչպես թղթի վրա: Այն աշխատում է  iPad Pro պլանշետներում:

 

Սպորտային կոշիկներ, որը կարելի է «կապել» միայն մեկ ձեռքով

nike_14488929602012 թվականին Մեթյու Ուոլզերը, ոմ մոտ ախտորոշվել է ուղեղի կաթված, դիմեց Nike  ընկերությանը խնդրանքով, որ նրանք արտադրեն այնպիսի սպորտային կոշիկներ, որոնց կոշկաքուղերը կապելը դժվար չլինի:

Այս գաղափարը դուր եկավ Nike ընկերությանը: Այս տարի ընկերույթունը Լեբրոն Ջեյմսի հետ ներկայացրին Flyease 8 սպորտային կոշիկները, որոնք կարող եք կապել մեկ ձեռքով:

 

Թավա` Bluetooth-ով գործող

skovoroda_1448893010-630x473Երբ ինչ-որ նոր բան եք փորձում պատրաստել, Ձեզ հետաքրքում են մի շարք հարցեր. երբ պետք է շրջել ուտելիքը, որքա՞ն պետք է եփվի և այլն: Pantelligent թավաները այս բոլոր հարցերին կտան պատասխան:

Ձեր սմարթֆոնի համար ընտրեք բաղադրատոմսը, իսկ թավան, Bluetooth-ի օգնությամբ, ցույց կտա նորությունները էկրանին: Այնպես որ Դուք հաստատ կիմանաք ` երբ շրջել սթեյքը, որպեսզի այն համաչափ եփվի:

 

 

Գիրք, որը մաքրում է ջուրը և Օվկիանոսների համար փոշեկուլ

ocean_1448893850-630x390DrinkableBook-ը մի գիրք է, որի էջերն օգտագործվում են ջուր մաքրելու համար: Դրանք ոչնչացնում են բակտերիաների 99 տոկոսը:
Եթե Խաղաղ օվկիանոսից դուրս բերենք բոլոր պլաստմասե տարաները, ապա Տեխսաս նահանգի հրապարակը ամբողջությամբ կծածկվի: Ocena Cleanup Project -ն առաջարկում է օվկիանոսների փոշեկուլ, որը տեղակայված կլինի օվկիանոսից 3 մետր բարձրության վրա: Եթե փորձարկումը հաջող ընթանա, ապա 2020 թվականին ամբողջ օվկիանոսները մաքուր կլինի: Փորձագետների համոզմամբ` 10 տարվա ընթացքում աղտոտվածությունը կնվազի 42 տոկոսով:

 

Օդի աղտոտման անձնական ցուցիչ

tzoa_1448894060-630x378

Troa ցուցիչը որոշում է մեզ շրջապատող օդի աղտոտվածության աստիճանը: Մայիսին այն կլինի վաճառքում:

 

 

 

ball_1448893454-630x302Գնդակ, որը սովորեցնում է երեխաներին ծրագրավորում

Hackaball խաղալիքը երեխաներին վաղ հասակից սովորեցնում է ծրագրավորում, թե ե՞րբ և ինչպե՞ս այն կվառվի:

 

 

Մի կտոր ստվարաթղթով վիրտուալ իրականություն

google_1448894057«Oculus Rift»-ը և  «HTC Vive»-ը հարյուրավոր դոլարներ արժեն, սակայն Google Cardboard -ը կատարել է նոր հեղաշրջում: 2014 թվականից այն սկսել է շահագործվել:Բոլորը կարող են իրենց վիրտուալ իրականության մասին ստվարաթուղթը հավաքել անձամբ և հաշված րոպեների ընթացքում, այնուհետև այդ ամենից հետո վայելել «նոր» կյանքը:

 

Երաժշտական գործիք, որը նմանակում է մի քանի այլ գործիքների

artiphone_1448894050

Սա մի երաժշտական գործիք է, որ միաժամանակ մի քանի գործիքների ձայն է ստեղծում: Kickstarter-ը 1,3 միլիոն դոլարի եկամուտ է բերել Artiphon-ին:

 

Էլեկտրական ամենագնացներ

tesla_1448894059Tesla Model X -ը կարող է հատել 402 կմ առանց լիցքավորման և կարող է տեղափոխել 7 ուղևոր: Տեսլաք Մաքը ասել է, որ յուրաքանչյուր մեքենա կարելի է դարձնել էլէկտրական:

 

 

 

Խաղալիք, որի հետ կարելի է խոսել

Ի տարբերություն այլ խոսող խաղալիքների, որ միայն կրկնում են ասվածքը, IBM’s Watson  դինոզավրը կարողանում է հաղորդակցվել 5-9 տարեկան երեխաների հետ: Այն կարող է պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսիք են. «Որքա՞ն է մեր հեռավորությունը լուսնից»: Այս խաղալիքը օգնում է զարգացնել երեխայի մաթեմատիկական ունակությունները`  տալով հետևյալ հարցերի պես հարցեր. «Ինչի՞ է հավասար 2+2» կամ « Կարո՞ղ ես հաշվել մինչև 10-ը»:

Գրել կարծիք