Tod in der Wüste. Der Völkermord an den Armeniern՝ պատմական նոր հիմնավորումներ ու նոր փաստեր

Tod in der Wüste. Der Völkermord an den Armeniern՝ պատմական նոր հիմնավորումներ ու նոր փաստեր

Ռոլֆ Հոսֆելդը Հայոց ցեղասպանության անառարկելի վկայությունների հիման վրա հրապարակված աշխատությունների հեղինակ է:

girk«Tod in der Wüste. Der Völkermord an den Armeniern». «Մահ անապատում. Հայերի ցեղասպանությունը» գրքում Ռոլֆ Հոսֆելդը պատմական նոր հիմնավորումներով ու նոր փաստերով ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, դրդապատճառներն ու ընթացքը: Գիրքը վերջերս է լույս տեսել Գերմանիայում: Ունի հինգ գլուխ: Հեղինակը թուրքական ռեժիմի հայերի ցեղասպանությունն իրականացնելու ծրագրերից ու հետևողական քայերից բացի, ներկայացրել է նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը:

Ռոլֆ Հոսֆելդը Գերմանիայում Լեփսիուսի տան գիտական ղեկավարն է: Նա ունի Հայոց ցեղասպանության մասին մի քանի աշխատություններ, որոնք հանրային լայն քննարկումների առիթ են տվել. «Նեմեզիս գործողությունը», «Վրեժխնդրության բարդույթը», «Օտար մարմինների վերացումը», «Այդ իրադարձությունները Արևելքում» վավերագիր փաստաթղթերի, անառարկելի վկայությունների հիման վրա հրապարակված աշխատություններ են:

Հոսֆելդը նաև հեղինակել է «Յոհաննես Լեփսիուս. բացառիկ գերմանացին` հայոց ցեղասպանության, մարդասիրության ու մարդու իրավունքների մասին» գիրքը:

 

Գրել կարծիք